Մուսայելյան Հովիկ Զավենի

Մուսայելյան Հովիկ Զավենի

Ծնվել է 1958թ. հունիսի 3-ին Երևանում:
1965-1972թթ. սովորել է Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում:
1973-1975թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:
1975-1980թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում:
1984-1987թթ. սովորել է Մոսկվայի Բուդնիկովի անվան շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում:
1989թ.՝ ատենախոսության պաշտպանություն, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան:
Շուրջ 23 գիտական աշխատանքների և մեկ գյուտի հեղինակ է:
2008թ.՝ ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարան՝ բիզնեսի բարձրագույն կառավարման դասընթացներ:
1980-1984թթ. աշխատել է Գյուղշին մինիստրության տնաշինական կոմբինատում, որպես ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետ:
1988-1989թթ.՝ «Էջմիածինշին» տրեստի հատուկ էքսպերի մենտալբյուրոյի պետ:
1990-1992թթ.՝ «ՏԱՖԻԲ» ՍՊԸ-ի փոխնախագահ:
1993-1995թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, փոխվարչապետի օգնական, արտաքին կապերի ավագ մասնագետ:
1996թ.՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ:
1997թ.՝ ՀՀ սոցապնախարարության արտաքին կապերի վարչության պետ:
1998-2003թթ.՝ ամերիկյան «ԼեդաՍիսթեմս» և «Լեդա Դիզայն» ընկերությունների գլխավոր տնօրեն:
2004թ.-ից առայսօր՝ ամերիկյան «Սինոփսիս Արմենիա» ընկերություն տնօրենն է:
2001թ.-ից՝ Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության վարչության (ՀԱԳ(Գ)Մ), 2005թ.- ից՝ Միության նախագահության անդամ:
2003թ.-ից՝ ՀՀ վարչապետին կից ՏՏ-ի զարգացման աջակցման խորհրդի անդամ:
2005թ.-ից՝ ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա մրցանակաբաշխության պետական հանձնաժողովի նախագահ:
2006թ.-ից՝ ՀՊՃՀ-ի (պոլիտեխնիկական) կառավարման խորհրդի անդամ,
2007թ.-ից՝ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ,
ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ամենամյա մրցանակաբաշխության գործադիր կոմիտեի նախագահ:
2008թ.-ից՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի խորհրդի անդամ:
2010թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ:
2011թ.՝ Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Համահայկական բանկի խորհրդի անդամ, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ,
Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ, Ռուսաստանի Դաշնության ինժեներական ակադեմիայի արտասահմանյան անդամ:
2011թ. արժանացել է Հայաստանի եվրոպական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման:
2013թ. մայիսի 5-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ
Ամուսնացած է, ունի 2 որդի:

Պարգևներ
2006թ.՝ ՀՀ նախագահի հրամանգրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
2007թ.՝ ՀՊՃՀ ոսկե մեդալ
2008թ.՝ ՀՀ գիտության և կրթության նախարարության ոսկե մեդալ
2009թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալ
2012թ.՝ ՀՀ Գործարարների միության ոսկե մեդալ
2012թ.՝ Եվրոպական ակադեմիայի ոսկե մեդալ
2013թ.՝ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանագրով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2014թ. ՀՀ նախագահի հրամանգրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Հուշամեդալներ
2009թ.՝ «Մարշալ Բաղրամյան»
2011թ.՝ Արցախի անկախության 20-ամյակի հուշամեդալ
2012թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն»

Մրցանակներ
2008 թ. ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ։

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք