Բաղդասարյան Ռուսլան Շահենի

Բաղդասարյան Ռուսլան Շահենի

Ծնվել է 1980թ. հունիսի 28-ին Երևանում։
1997թ. ավարտել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը (Երևան) և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։
2001թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։
2015թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը, շնորհվել է կառավարման մագիստրոսի աստիճան:

2002թ. ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ և գործունեություն է ծավալել ավագանու կազմում մինչև 2005թ.։
2005-2006թթ. եղել է Դավթաշենի թաղապետի տեղակալ։
2006-2007թթ. եղել է Դավթաշենի թաղապետի խորհրդական։
2008թ. ընտրվել է Դավթաշեն համայնքի ավագանու անդամ։
2009թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Ավագանու կազմում գործունեություն է ծավալել մինչև 2012թ.։
2010-2012թթ. աշխատել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Սկզբում՝ որպես Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ, այնուհետև՝ որպես Արաբկիր սպասարկման գրասենյակի պետի տեղակալ։
2012թ. մայիսի 22-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

2014, 2015 թթ.-ին Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է “Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար” անվանակոչմանը:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ Նախագահի կողմից` «Անանիա Շիրակացի» մեդալով (2016թ.):
ՀՀ Երևանի քաղաքապետի կողմից՝ Ոսկե մեդալով (2015թ.)
ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից՝ “Վազգեն Սարգսյան” մեդալով (2015թ.)
ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ “Երկրապահ 25 տարի” հոբելյանական մեդալով (2015թ.)
ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ “5-րդ բրիգադ 20 տարի” հոբելյանական մեդալով (2014թ.)
ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից՝ “ԵԿՄ” մեդալով (2013թ.)
ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից՝ “ՀՀ զինված ուժեր 20 տարի” մեդալով (2011թ.)

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի 3 դուստր։

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք