Վարդազարյան Մարտին Ցոլակի

Վարդազարյան Մարտին Ցոլակի

Ծնվել է 1938թ. ապրիլի 4-ին Երևանում:
Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում (Ի. Աթայանի դաշնամուրի դասարանում):
Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (պրոֆեսոր Գ. Սարաջև), այնուհետև՝ որպես կոմպոզիտոր (պրոֆեսոր Է. Միրզոյան):
1961-1963թթ. աշխատել է «Մոսկվա» կինոթատրոնում՝ որպես նվագախմբի ղեկավար, որից հետո «Երևանպրոեկտ», պետական համալսարանի N1 տաքսոմոտորային պարկի ինքնագործ էստրադային նվագախմբի ղեկավար:
1966-1972թթ.՝ Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային խմբի ղեկավար:
Աշխատել է նաև «Հայհամերգում»՝ որպես էստրադային բաժնի պետ, Կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավար: Այժմ պետական Կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի պրոֆեսոր է, ՀՊՄՀ-ում համատեղությամբ աշխատում է որպես դասախոս:
Համագործակցում է Ռադիոյի և հեուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղ. Ղեկավար Ե. Երզնկյան)՝ որպես դիրիժոր-խորհրդատու:
Սիմֆոնիայի, սիմֆոնիկ պոեմների, դաշնամուրի, ֆլեյտայի, կոնցերտների, կամերային, երգչախմբային, էստրադային և ջազային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է:
Գրել է երաժշտական 140-ից ավելի ներկայացումների (այդ թվում՝ 5 մյուզիքլների), 40-ից ավելի ֆիլմերի համար՝ համագործակցելով Վ. Աճեմյանի, Հ. Ղափլանյանի, Ա.Գրիգորյանի, Ֆ. Դովլաթյանի և այլ ռեժիսորների հետ:
Արժանացել է հանրապետական և համամիութենական մի շարք մրցանակների, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի կոչումների:

2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ և երկու ծոռնուհի:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք