Ասատրյան Աննա Գրիգորի

Ասատրյան Աննա Գրիգորի

Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 1-ին Երևանում։
1983թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը և Երևանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը։
1987թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը. եղել Լենինյան կրթաթոշակառու։
1992թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը. եղել է Կոմիտասի անվան կրթաթոշակառու, ընտրվել Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ։
2001թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել դիսերտացիա «Տիգրան Չուխաճյանի օպերաները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

1991-2003թթ.դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
2000-2002 թթ. աշխատել է Հայկական բաց համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի դեկան, ընտրվել համալսարանի գիտական խորհրդի անդամ:
2002թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2003-ին նշանակվել ինստիտուտի գիտական քարտուղար, ընտրվել գիտական խորհրդի անդամ։
2005թ. նշանակվել է ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, 2009-ից` նաև Սփյուռքահայ արվեստի նորաստեղծ (ներկայումս` սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի) բաժնի վարիչ։ 2004թ.-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է։
2008թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հայ երաժշտական թատրոնը ԺԹ դարի երկրորդ կեսին. սկզբնավորումը և զարգացումը» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։
2005-2007թթ. ղեկավարել է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը», իսկ 2008-2010թթ-ին` «Տիգրան Չուխաճյանի ստեղծագործական ժառանգությունը» թեմաները։
2013թ.-ից ղեկավարում է «Սյուրռեալիզմի հայկական դիմագիծը» թեման։
2012թ. ստացել է արվեստագիտություն մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում։ Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 դիսերտացիա։
2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։
2009թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2013թ.-ի մայիսի 5-ին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

2013թ.-ից ՀՀԿ անդամ է։
2002թ.Տիգրան Չուխաճյան հիմնադրամի հիմնադիր-նախագահն է։
Ընտրվել է Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության անդամ, Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
2013թ. «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ է։

2005թ. պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Նախագահության պատվոգրով , իսկ 2008թ.՝ ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» ։
2013թ. ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
2014թ. մարտի 1-ից «Կանթեղ» պարբերականի գլխավոր խմբագիրն է։
2014թ. ընտրվել է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր։
2015թ. նշանակվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։
Հեղինակ է 9 մենագրության և ավելի քան 90 գիտական հոդվածների` տպագրված Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Լիբանանի, Իսրայելի գիտական ժողովածուներում և հանդեսներում։
Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական գիտաժողովներում։ Գիտական խմբագրությամբ լույս է տեսել 20 գիրք և գիտական հոդվածների ժողովածու։

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք