Երզնկյան Երվանդ Դավթի

Երզնկյան Երվանդ Դավթի

Ծնվել է 1947թ. հունիսի 19-ին Երևանում:
Ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
1974 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը:
1978-1983 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժնում:
Ուսանողական տարիներին նվագել է բաս-կիթառ ինստիտուտի «Երազողներ» վոկալ-գործիքային նվագախմբում:
1967 թ.-ից նվագել է «Պատանեկություն» համույթում:
1969-1972 թթ. Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զաքարյանի, Արմեն Թութուջյանի  հետ նվագել է ջազ քառյակում, որի շրջանակներում 1970 թ. Կույբիշևի միջազգային ջազային փառատոնի ժամանակ դարձել է դափնեկիր:

1972 թ.-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբում, 1986 թ-ից գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:
1997 թ.-ից ԵՊԿ էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր է:
2002 թ.-ից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է:
2013 թ.-ից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

1978 թ. Մոսկվայում կայացած երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում արժանացել է Երրորդ մրցանակի:
1988 թ. Մոսկվայում Սովետական միության «Մշակույթի հիմնադրամ»-ի կողմից արժանացել է հատուկ մրցանակի:
1996 թ. Երևանում ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԿՄ զինվորական երգի համատեղ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:
1999 թ. Երևանում«Կռունկ» երգի փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման:
2003 թ. Երևանում Սայաթ-Նովա մրցույթում «Սերդ սիրտս միշտ կվառի» երգի համար արժանացել է Գլխավոր մրցանակի:
2006 թ.  արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
2007 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
2008 թ. արժանացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ոսկե մեդալի:
2008 թ. Մոսկվայում արժանացել է Հայկական միջազգային «Կարոտ» փառատոնի Ոսկե մեդալի:
2011 թ. արժանացել է հայկական երաժշտական մրցանակաբաշխություն հատուկ մրցանակի:
2015 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք