Ապագայի Երևանի մեր տեսլականը կառուցված է մասնակցային կառավարման սկզբունքի վրա. Տարոն Մարգարյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին

Ապագայի Երևանի մեր տեսլականը կառուցված է մասնակցային կառավարման սկզբունքի վրա. Տարոն Մարգարյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին

23/04/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:
Բակային հանդիպումների ժամանակ առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետարանում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ապահովումը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս արվելու է հնարավորը որպեսզի ամեն ինչ ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանն ու տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը:

«Այսօր մենք ունենք մեր բնակիչներին մատուցվող էլեկտրոնային տարբեր ծառայություններ, որոնք առավել հեշտացրել ու թափանցիկ են դարձրել կառավարումը, ինչի արդյունքում Երևանը աշխարհի 100 արագ զարգացող խոշոր քաղաքների մեջ ճանաչվեց առաջինը՝ էլեկտրոնային կառավարման մատչելիությամբ: Վերջին 2-3 տարիներին մեր մայրաքաղաքը, միջազգային հեղինակավոր տարբեր կազմակերպությունների գնահատմամբ, իր կայուն տեղն է զբաղեցնում աշխարհի անվտանգ քաղաքների առաջատարների շարքում: Այս ամենը ընդամենը մի մասն է այն ձեռքբերումների, որոնց մենք միասին հասել ենք մեր Ավելի լավ Երևանը ունենալու ճանապարհին»,- նշել է քաղաքապետը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նաև նկատել է, որ քաղաքային իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում կյանքի են կոչվել մի շարք նախաձեռնություններ, որոնք ավելի թափանցիկ են դարձրել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը՝ նպաստելով նաև մայրաքաղաքի կառավարման և զարգացման գործում երևանցուն մասնակից դարձնելուն:
«Երևանցին այսօր լավ գիտի, որ ցանկացած խնդրի դեպքում կարող է զանգել քաղաքապետարանի կամ վարչական շրջանի թեժ գիծ և օպերատիվ արձագանք կստանա:
Գիտի, որ ինտերակտիվ բյուջեի միջոցով ամեն օր օնլայն ռեժիմով կարող է տեսնել Երևան քաղաքի տարեկան բյուջեով կատարվող բոլոր ծախսերը:
Իսկ մայրաքաղաքի կարևոր խնդիրներին վերաբերող հանրային քննարկումներին և բաց լսումներին հանրության տարբեր խմբերի ազատ մասնակցությունն էլ իր հերթին է ամրապնդել մեր համաքաղաքացիների վստահությունը, որ նրանք մեր քաղաքի կառավարման և զարգացման լիարժեք մասնակիցն են»:

Երևանի աստիճանական զարգացումն ու ձեռքբերումները կշարունակվեն նաև առաջիկա տարիներին, երաշխիքը՝ հանուն ապագայի քաղաքին ուղղված հնգամյա ծրագիրն է, որը ևս առանձնանում է իրատեսական ու իրագործելի ծրագրերով, նախաձեռնություններով, որոնք նույնպես սպասված են երևանցիների կողմից:

«Առաջիկա 5 տարիներին մենք նախատեսում ենք շարունակել Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, բարձրացնել ցանցի կառավարման արդյունավետությունը, էներգախնայող լուսատուների կիրառման և հզորությունների արդյունավետ կառավարման արդյունքում նաև երկարացնել փողոցների արտաքին լուսավորության տևողությունը:
Ապագայի Երևանի մեր տեսլականը կառուցված է մասնակցային կառավարման սկզբունքի վրա. սկզբունք, որի հիմքը մենք արդեն կարողացել ենք ամրապնդել վերջին տարիների մեր աշխատանքով», - նշել է Երևանի գործող քաղաքապետը:

Քաղաքային իշխանությունների համար կարևորը բնակիչների վստահությունն է, իսկ այն, որ երևանցին գիտի տարբերակել իրատեսական ծրագրերը խոստումներից՝ կասկածից վեր է, նկատել է Տարոն Մարգարյանը:

«Երևանի այս տարիների զարգացումը գալիս է հաստատելու, որ մեր թիմն իսկապե՛ս ունի ձեր վստահությունն ու հավատը, որը, համոզվա՛ծ եղեք, ամենաթանկն է մեզ համար: Դրա համար ակնկալում եմ, որ կրկին կվստահեք մեզ, կվստահեք այն մարդկանց, որոնց աշխատանքի արդյունքը տեսել եք, որոնց հետ կիսել եք ձեր հոգսերը, ովքեր մի՛շտ եղել են ձեր կողքին, ձեզանից մեկն ու այսուհետ էլ ձեզ հետ միասին են օր ու գիշեր աշխատելու հանուն բարեկարգ և կանաչ, կիրթ և առողջ, ժամանակակից և լուսավոր, մատչելի և հոգատար, մրցունակ և հյուրընկալ Երևանի: Դե ուրեմն, ի գործ՝ Հանուն Երևանի»:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք