«Ապագայի Երևանի մեր տեսլականը մենք կառուցել ենք մասնակցային կառավարման սկզբունքի վրա». Տարոն Մարգարյանը՝ ավանցիներին

«Ապագայի Երևանի մեր տեսլականը մենք կառուցել ենք մասնակցային կառավարման սկզբունքի վրա». Տարոն Մարգարյանը՝ ավանցիներին

04/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Ավան վարչական շրջանի բնակիչների հետ: Մինչ նախընտրական ծրագիրը ներկայացնելը, Տարոն Մարգարյանը նախ խոսել է անցած տարիների ընթացքում թիմի կատարած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ կյանքի են կոչվել բազում ծրագրեր, որոնց արդյունքում Երևանը, համեմատության մեջ, հետզհետե դարձել է ավելի լավը, ավելի բարեկարգ ու հարմարավետ:

Երևանի գործող քաղաքապետը նաև ընդգծել է, որ դեռևս լուծումներ պահանջող բոլոր այն խնդիրներն էլ, որոնք երևանցիների համար առաջնահերթ են ու կարևոր, ներառվել են Հանուն Երևանի նախընտրական ծրագրում, որն, ըստ էության, հանդիսանում է «Ավելի լավ Երևան» ծրագրի շարունակությունն ու լինելու է Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա այս թիմի ծրագիրը: 

«Համոզվա՛ծ եմ, որ նույն հավատով և փոխադարձ վստահությամբ, մենք կշարունակե՛նք զարգացնել մեր մեծ տունը, որպեսզի ապագայի Երևանը սերունդների համար լինի ավելի՛ հարմարավետ և ավելի՛ մատչելի: Այդ նպատակով Ապագայի Երևանի մեր տեսլականը մենք կառուցել ենք մասնակցային կառավարման սկզբունքի վրա, որի հիմքը դրել ենք անցած 4 տարիների ընթացքում և մեր աշխատանքով կարողացել ենք ամրապնդել այն։ 

Արդեն իսկ գրանցված հաջողությունների շարքում են էլեկտրոնային կառավարման պարզեցված մեխանիզմները, սոցիալական բոլոր ցանցերում հասանելիությունը, ինչպես նաև հանրային խորհրդատվությունների միջոցով կարևոր որոշումներին քաղաքացիների մասնակցությունը։

Եվ առաջիկա 5 տարիներին մենք կշարունակենք իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք նպատակաուղղված են Երևանը «խելացի» քաղաք դարձնելուն, որի արդյունքում ապագայի Երևանը կծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը»։

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը վստահ է. «Խելացի Երևան» ծրագրի մշակումն ու ներդնումը հնարավորություն կտա մայրաքաղաքի ենթակառուցվածքներում կիրառել տեխնոլոգիական համակարգեր, որոնք հաստատապես կնպաստեն կառավարման օպտիմալացմանն ու էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավմանը:

«Կշարունակվի մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, որի շրջանակում, էներգախնայող լուսատուների ավելացմամբ, կբարձրացվի նաև կառավարման արդյունավետությունը, ինչը հնարավորություն կտա շարունակաբար ընդլայնել լուսավորված փողոցների ու բակերի քանակը և կապահովի լուսավորության տևողության ավելացմանը:

Ապագայի Երևանի մեր տեսլականում գետնի տակ են տեղափոխելու տասնամյակներ շարունակ սյուներից կախված ու իսկական սարդոստայն հիշեցնող և քաղաքի տեսքը փչացնող մալուխները: Կարևորել ենք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացումն ու ավելացումը, որի շրջանակում, մասնավորի հետ համագործակցելով, մայրաքաղաքում նախատեսում ենք կառուցել նաև ճոպանուղային նոր ցանց»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հանուն Ապագայի Երևանի ծրագիրն ուղղված է քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանն ու տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը: Տարոն Մարգարյանի խոսքով, այս կերպ քաղաքացին կդառնա քաղաքային իշխանությունների գործընկերն ու իր մասնակցությունը կունենա մայրաքաղաքի կառավարման հարցում:

«Ապագայի Երևանի մեր տեսլականում քաղաքացին ավելի լայն հնարավորություններ կստանա քաղաքային տնտեսության կառավարման հարցում իր մասնակցությունն ունենալու համար: Կներդրվի «Ակտիվ քաղաքացի» համակարգը, որի միջոցով մեր համաքաղաքացիները՝ առցանց եղանակով, հնարավորություն կունենան մասնակցել մայրաքաղաքի համար առանցքային որոշումների կայացմանը, Երևանի առաջնահերթությունների սահմանմանը, կստանան կատարված աշխատանքների և դրանց ընթացքի մասին հաշվետվությունները, ինչպես նաև հնարավորություն կունենան հանդես գալ առաջարկություններով և մասնակցել դրանց իրականացմանը»։

 Դիմելով ավանցիներին Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ իր գլխավորած թիմը պատրաստ է հանուն ապագայի Երևանի շարունակել ծառայել երևանցիներին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ մայիսի 14-ին երևանցին իր քվեն կտա Հանուն զարգացող Երևանի և Հանուն երևանցու բարօրության:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք