«Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսության արդիականացման խնդրի լուծումը». Տարոն Մարգարյանն՝ աջափնյակցիներին

«Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսության արդիականացման խնդրի լուծումը». Տարոն Մարգարյանն՝ աջափնյակցիներին

26/04/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:

Առանձնակի կարևորելով քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ կարևոր այդ առաքելության պատասխանատվությունն այս թիմը ստանձնել և հետևողականորեն իրականացնում է գործունեության հենց առաջին իսկ օրից:

 «Այս տարիների ընթացքում դուք համոզվե՛լ եք, որ մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում են մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումըՕր օրի զարգացող Աջափնյակը վկայում է այն մասին, որ 4 տարի առաջ մեր թիմի կողմից նախաձեռնած ծրագրերն իրենց արդյունքն են տվել,  բայց դա չի նշանակում, որ մենք անելիքներ այլևս չունենք և բավարարվում ենք արդյունքներով: Ձեր խորհուրդներով ու առաջարկներով, սիրելի երևանցիներ, մենք կազմել ենք հինգամյա զարգացման նոր ծրագիր՝ իր տեսլականով և կոնկրետ ծրագրերով:»

 Ներկայացնելով արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նաև ընդգծել է, որ Հանուն Երևանի հնգամյա ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց բնակիչների կողմից:

«Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսության արդիականացման խնդրի լուծումը: Հանուն բարեկեցիկ Երևանի տեսլականի մենք կարևորում ենք բազմաբնակարան շենքերի խնդիրներին համակարգային  լուծումներ տալը: Օրենսդրական փոփոխությունների միջոցով կներդնենք համատիրությունների նոր մոդել, որով կսահմանվեն բոլոր կողմերի պարտականություններն ու պարտավորությունները, կներդրվեն բնակչությանը հաշվետու լինելու մեխանիզմներ:»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Երևանցիների հետ միասին ու բնակիչների խորհուրդներով և աջակցությամբ առաջ շարժվող  թիմն այսուհետ ևս չի դադարելու լինել քաղաքացիների գործընկերն ու հենց նրանց հետ միասին է կյանքի կոչելու Հանուն բարեկեցիկ Երևանի ծրագիրն ամբողջությամբ. վստահեցրել է Տարոն Մարգարյանն ու նկատել, որ գալիք հինգ տարիներին ևս թիմը կշարունակի ավելացնել ու ամրապնդել գրանցած շոշափելի ձեռքբերումներն ու հաջողությունները:

 «Համոզվա՛ծ եղեք, որ մեր փորձառու, բանիմաց և սրտացավ թիմը, որը երբևէ չի՛ խուսափել թե՛ հաջողության և թե՛ բացթողումների պատասխանատվությունը կրելուց, ձե՛զ հետ միասին կկարողանա դա կյանքի կոչել: Դուք բազմաթիվ առիթներ ունեցաք համոզվելու, որ մենք ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքինԵվ դրա համար եկել ենք խնդրենք, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու և բանիմաց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքինՄիասին շարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ հանու՛ն բարեկեցիկ Երևանի»:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք