Երևանը մեր մեծ տունն է ու հենց մեզանից, քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրուց ու ջերմությունից է կախված մեր սիրելի Երևանի վաղվա օրը. Տարոն Մարգարյան

Երևանը մեր մեծ տունն է ու հենց մեզանից, քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրուց ու ջերմությունից է կախված մեր սիրելի Երևանի վաղվա օրը. Տարոն Մարգարյան

15/05/2017

«Սիրելի՛ համաքաղաքացիներ

Երևանի հարգարժա՛ն բնակիչներ,

Երևանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Շնորհակալ եմ, որ ձեր քվեով վերահաստատեցիք, որ Երևանի զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի, ինչը թե՛ պատիվ է և թե՛ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն՝ առաջիկա 5 տարիներին շարունակելու օր ու գիշեր աշխատել և, Հանու՛ն Երևանի ու երևանցու, կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ձեզ: 

Շնորհակալ եմ նաև ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, բոլոր դիտորդներին, ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ու օրինականությունը ապահոված բոլոր մարմիններին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավն ու ընտրական բուն գործընթացը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին:

Շնորհակալ եմ նաև մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր, մասնակցելով ընտրություններին, իրենց նախապատվությունը տվել էին մեր մրցակիցների նախընտրական ծրագրերին: Անկախ նրանից, թե որ թիմի տեսլականին եք տվել ձեր նախապատվությունը, համոզված եմ, սիրելի համաքաղաքացիներ, որ բոլորիս նպատակը միայն մեկն է. հետզհետե լուծելով մայրաքաղաքում դեռևս առկա խնդիրները՝ Երևանը դարձնել ավելի բարեկարգ ու հարմարավետ և ավելի լավը: Վստահեցնում եմ, որ առաջիկա 5 տարիներին, ձեզ հետ միասին, մենք կշարունակենք բոլոր այն ծրագրերը, որոնց սկիզբն արդեն տրված է, նաև կյանքի կկոչենք այն ամենը, ինչը կապահովի մեր սիրելի քաղաքի զարգացումը:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Իմ շատ սիրելի երևանցինե՛ր,

Երևանը բոլորիս մայրաքաղաքն է ու, վստահաբար, համատեղ ջանքերով ենք լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս առկա են: Մեր սիրելի քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները ևս լինելու են բոլորինս, քանի որ, իմ խորին համոզմամբ, Երևանը սիրողների համար չկա իմը և քոնը, կա մերը, ինչն էլ ավելի է մերձեցնում բոլորիս՝ վերահաստատելով, որ Երևանը մեր մեծ տունն է ու հենց մեզանից, քաղաքի նկատմամբ ունեցած մեր սիրուց ու ջերմությունից է կախված համայն հայության մայրաքաղաքի, մեր սիրելի Երևանի վաղվա օրը: Եվ ուրեմն, բոլորս ի գործ՝ Հանուն Երևանի

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան և 

Հայաստանի հանրապետական կուսակցություն

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք