Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն հանդես կգա «Հանուն Երևանի» կարգախոսի ներքո

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն հանդես կգա «Հանուն Երևանի» կարգախոսի ներքո

18/04/2017

Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ու իր թիմը ապրիլի 21-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտան «Հանուն Երևանի» կարգախոսի ներքո՝ ներկայացնելով գալիք տարիների մայրաքաղաքի զարգացման ծրագիրը:

Հիշեցնենք, որ 2013-ին ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր «Ավելի լավ Երևան» կարգախոսով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ արդեն իրականացված ծրագրերի վերաբերյալ հաշվետվություններ ևս քարոզարշավի ընթացքում մանրակրկիտ ներկայացվելու են երևանցիներին:

«Նոր ծրագիրը նույնպես շատ մասնագիտական է և Երևանի համար տարբեր ոլորտներում առաջարկվող նախագծերի փաթեթ է: Իրատեսական է, բայց հավակնոտ: «Հանուն Երևանին», վստահաբար, շատ ավելի տարողունակ է և իր մեջ ներառում է՝ «Հանուն կանաչ Երևանի», «Հանուն առողջ Երևանի», «Հանուն բարեկարգ Երևանի», «Հանուն անվտանգ Երևանի» և ըստ ոլորտների՝ զարգացման այլ հեռանկարներ»,-մանրամասնեց Արմեն Աշոտյանը:


Իսկ ապագայի ու մայրաքաղաքի զարգացման ծրագրերը ևս խարսխված են լինելու մասնագիտական վերլուծությունների, տեղական և միջազգային փորձի վրա:

«Քարոզարշավը լինելու է շատ հագեցած և բովանդակալից, կրելու է ինտերակտիվ բնույթ, քաղաքապետը քարոզարշավից դուրս էլ հաճույքով և ինտերակտիվ շփվելու է երևանցիների հետ քարոզարշավի ընթացքում։ Քարոզարշավը մենք դիտարկում ենք ևս մեկ հնարավորություն՝ շփվել մեր համաքաղաքացիների հետ, լսել իրենց առաջարկությունները և ականջալուր լինելով երևանցիների հոգսերին՝ շարունակել զարգացնել մեր քաղաքը, քանի որ քարոզարշավը ամենալավ հնարավորությունն է երևանցիների հետ առերեսվելու, Երևանի շուրջ մտորելու և մայիսի 14-ին ստանալու վստահության քվեն»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նշենք, որ ապրիլի 2-ին համապետական ընտրություններին գործարկված ՀՀԿ lovearmenia.am կայքի փոխարեն Երևանի քաղաքապետի ընտրություններում կգործարկվի loveyerevan.am կայքը:

«Սա շարունակությունն է մեր ընդհանուր, դեռևս խորհրդարանական ընտրություններին բարձրաձայնված կոչի՝ սիրել Հայաստանը, ի մասնավորի՝ այս դեպքում՝ սիրենք Երևանը»,-մեկնաբանեց Արմեն Աշոտյանը՝ մանրամասնելով, որ քարոզարշավի հիմնական մասը տանելու է Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը հետաքրքիր PR լուծումներով են հանդես գալիս: Մասնավորապես, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր Էրեբունի թանգարան-արգելոցի մոտակա բլրից կարդաց Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը կատարում է «Երևան դարձած իմ Էրեբունին» երգը:

Ի պատասխան հարցի, թե Տարոն Մարգարյանի թիմն ունի՞ քարոզարշավին առնչվող հետաքրքիր մտահղացումներ, Արմեն Աշոտյանն ասաց. «Մենք ողջունում ենք մեր գործընկերների ստեղծարար մոտեցումը և նաև ցանկությունը՝ Երևանի ընտրությունների առիթով վերհիշել մեր քաղաքի պատմությունն ու քաղաքի պաշտոնական օրհներգը: Ինչ վերաբերում է մեզ, ապա քաղաքականությունն իր մեջ կրում է որոշակի հանրային ներկայացման տարրեր, սակայն մենք այլ տեսակի գերակայություններ ու շեշտադրումներ ունենք»:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք