«Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը». Տարոն Մարգարյանը՝ Նորք-Մարաշի բնակիչների հետ հանդիպմանը

«Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը». Տարոն Մարգարյանը՝ Նորք-Մարաշի բնակիչների հետ հանդիպմանը

29/04/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նորք-Մարաշ  վարչական շրջանի բնակիչների հետ: Առանձնակի կարևորելով սոցիալական ու առողջապահական նշանակության ծրագրերի կյանքի կոչումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարին զգալի աշխատանքներ են տարվել այդ ծրագրերի մատուցումն ու հասցեականությունն ապահովելու ուղղությամբ:

«Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով, մենք իրականացրել ու իրականացնում ենք սոցիալական և առողջապահական բազմաթիվ ծրագրեր:

Անցած 4 տարիների ընթացքում կազմակերպված առողջապահական ակցիաների շրջանակում անվճար հետազոտություններ և բուժում են ստացել մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ: Սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր ընտանիքներ էլ եղել են մեր մշտական հոգածության ներքո և հասցեական աջակցություն են ստացել»

Որպես առողջապահության ոլորտում կատարած ծավալուն աշխատանք, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանն առանձնացրել է առողջապահական հաստատությունների ջեռուցման, ինչպես նաև նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով ապահովման ծրագրերը:

«Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը մենք փորձել ենք փոխանցել նաև մեր մյուս համաքաղաքացիներին: Այս տարիների ընթացքում շատ անգամ եք համոզվել, որ մե՛զ համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բոլոր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը:

Անցած 4 տարիների ընթացքում ամբողջությամբ լուծեցինք առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդիրը: Շարունակեցինք դրանց վերանորոգման ծրագրերն ու բժշկական նոր և ժամանակակից սարքավորումներով համալրումները: Այսօր մեր համայնքային ծառայողները, որոնց թվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրադարանների, թատրոնների, թանգարանների աշխատակիցները, առողջապահական պարտադիր ապահովագրություն ունեն: Առաջիկա 5 տարիներին առողջապահական պարտադիր ապահովագրություն կունենան նաև մեր մանկապարտեզների աշխատակիցները», - նշել է Տարոն Մարգարյանը:

Բակային հանդիպումների ժամանակ բնակիչներին ներկայացնելով Հանուն հոգատար Երևանի զարգացման ծրագրերը, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ զարգացման հնգամյա այդ ծրագրի կյանքի կոչում ապահովվելու է Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ուղղվածության բոլոր ծրագրերի շարունակականությունը:

«Կապահովվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների վերանորոգման և ժամանակակից բժշկական սարքավորումներով վերազինման ծրագրի շարունակականությունը:

Ամբողջությամբ կհիմնանորոգվեն համայնքային ենթակայության պոլիկլինիկաները, նպատակային քայլեր կձեռնարկվեն առողջապահական կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում նաև մասնավոր ներդրումների ներգրավմամբ»:

Առաջիկա 5 տարիներին շարունակական են լինելու նաև բազմազավակ ու սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը: Կշարունակվեն կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի և կրթության կազմակերպման աջակցության ծրագրերը: Սոցիալապես անապահով անձանց համար կապահովվի դժվարամատչելի բժշկական անվճար հետազոտությունների կազմակերպումը: 

«Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք Հանուն Երևանի մեր նախընտրական ծրագիրը, որը շարունակությունն է Ավելի լավ Երևան ծրագրի և լինելու է մեր մեծ տան, մեր սիրելի Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ուղեցույցը:

Մեր պրոֆեսիոնալ ու բանիմաց թիմը ներկայացրել է հավակնոտ, բայցև իրատեսական ծրագիր, որը ձե՛զ հետ միասին, կարող ենք լիարժեք կյանքի կոչել: Եվ որպեսզի այն լիարժեք կյանքի կոչվի, մայիսի 14-ին՝պետք է վստահել ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի շարունակական զարգացումը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք