«Երևանի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ». Տարոն Մարգարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին

«Երևանի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ». Տարոն Մարգարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին

08/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի բնակիչների հետ:Բակային հանդիպումների ժամանակ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է մայրաքաղաքի բնակիչներին մայիսյան հաղթանակների առթիվ:

Խոսելով անցած չորս տարիների ընթացքում  կյանքի կոչված ծրագրերի մասին, Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողական ու սրտացավ աշխատանքով, թիմը կարողացավ լուծումներ տալ երևանցու համար օրակարգային համարվող բազում խնդիրների: Երևանի գործող քաղաքապետը վստահեցրել է, որ փորձառու թիմը՝ կրկին ստանալով բնակիչների վստահության քվեն, պատրաստ է առաջիկա տարիներին ևս անմնացորդ նվիրումով աշխատել հանուն Երևանի ու երևանցու:

«Անցած 4 տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ ես և իմ թիմը ունե՛նք բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու, անմնացորդ նվիրումով օր ու գիշեր աշխատելով, կարո՛ղ ենք կյանքի կոչել հավակնոտ ծրագրերԴուք նաև համոզվել եք, որ մենք ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին, երբեք չե՛նք խուսափում մեր ուսերին բեռ վերցնելուց, երբ դա անհրաժեշտ է մեր բնակչին, որ հնարավորին թեթևացնենք նրա հոգսը: Սա այն իրականությունն է, որում շա՛տ անգամ եք համոզվել ու դեռ էլի՛ կհամոզվեք, երբ շարունակենք միասին կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք հենց ձե՛ր կողմից են դիտարկվել որպես առաջնահերթ ու ներառվել են մեր նախընտրական ծրագրում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի թերևս ամենամեծ խնդրի՝ հանրային տրանսպորտի անբավարար վիճակը օր առաջ կարգավորելու և ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

«Մի քանի տարի առաջ այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակը գոնե որոշակիորեն բարելավելու նպատակով, մենք հանդես եկանք մասնակի լուծման առաջարկով, ինչը հաջողություն չունեցավ: Դրանից հետո անցած տարիներին, ցավոք, իրականացան նաև մեր այն կանխատեսումները, որ ոլորտն օրեցօր ավելի խորը ճգնաժամի մեջ կհայտնվի, ինչը մեր ընդիմախոսներն այն ժամանակ ներկայացնում էին որպես հանրությանը ուղղակի վախեցնելու փորձ

Մինչդեռ մենք այն ժամանակ էլ էինք նշում, որ մասնակի այդ լուծումն ընդամենը ժամանակ շահելու նպատակ ուներ, մինչև հասցնեինք մշակել ու կյանքի կոչել ոլորտի համակարգային բարեփոխման ծրագիրը: Ինչևէ, մենք այս տարիներին ձեռքներս ծալած չնստեցինք և ուսումնասիրելով միջազգային փորձն ու բազմաթիվ մասնագիտական քննարկումներ ունենալով, զինվել ենք համապատասխան փորձով ու պատրաստ ենք համակարգային բարեփոխման գործընթացը հաջողությամբ իրականացնելու»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ միջազգային խորհրդատու կազմակերպությունը շուտով կմշակի և քննարկման կներկայացնի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուսումնասիրության արդյունքներն ու երթուղային նոր ցանցի առաջարկը: Դրա հիմքում լինելու է նախընտրական ծրագրով նախատեսված հանրային տրանսպորտի ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխան համակարգային փոփոխության իրականացումը։ Այն ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, ինչն իր հերթին նպաստել է, որ անցած 4 տարիների ընթացքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը լինի բավականին բարձր:

«Ինձ համար իսկապես շատ կարևոր է վերջին տարիներին ձևավորված քաղաքային իշխանություն և բնակիչ անմիջական կապը: Թե ես և թե մեր թիմը երբեք չենք խուսափել քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց, միշտ պատրաստակամ ենք եղել լսել նրանց դարդ ու ցավը և հնարավորին լուծում տալ դրանցՄեր հաջողությունների գրավականը նաև սա է եղել: Ու ես վստահ եմ, որ միասին սկսած մեր գործը միասին էլ շարունակելու ենք Հանուն Երևանի՝ անելով շատ ավելին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին կատարել ճիշտ ընտրություն՝ վստահության քվեն տալով այն թիմին, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից, միշտ պատասխանատու է եղել իր գործողությունների, քայլերի համար և հետագայում էլ պատասխանատու է լինելու Հանուն ապագայի Երևանի ծրագրերի կյանքի կոչման համար:

 

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք