«Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը». Տարոն Մարգարյանը՝ աջափնյակցիներին

«Երևանի տերը երևանցին է ու հենց նա է որոշում, թե ինչպիսին պիտի լինի իր մեծ տունը». Տարոն Մարգարյանը՝ աջափնյակցիներին

10/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Աջափնյակ  վարչական շրջանի բնակիչների հետ: Ներկայացնելով վերջին տարիներին թիմի կողմից կյանքի կոչված ծրագրերն ու նախաձեռնությունները՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ժամանակահատվածում երևանցիները բազում առիթներ ունեցան համոզվելու, որ Երևանի ավագանու այս թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար:  Այն, ինչն արվեց այդ 4 տարիների ընթացքում, բնակիչների աչքի առաջ էր ու հաճախ նաև հենց բնակիչների անմիջական ու սրտացավ մասնակցությամբ էր կյանքի կոչվում, ինչի շնորհիվ էլ քաղաքային իշխանությունները բազում ձեռքբերումներ ունեցան:

«Համաչափ զարգացման սկզբունքով այսօր բարեկարգված և մեր բնակիչների տնօրինմանն են հանձնված հազարավոր բակեր, խաղահրապարակներ, ֆուտբոլի խաղադաշտեր ու մարզասարքերով ապահովված տարածքներ: Վերանորոգվել և համապատասխան գույքով ու պարագաներով են համալրվել հարյուրավոր կրթական, մշակութային և մարզական օջախներ, գրադարաններ, երաժշտական ու արվեստի դպրոցներԵրևանի բոլոր վարչական շրջաններում արդեն գործում են շախմատի դպրոցներ, որտեղ անվճար սովորում են շուրջ 6000 երեխաներ: Արդեն 5 տարի է, ինչ տարեկան 30000 երեխաներ անվճար հաճախում են մանկապարտեզներ, որոնք ևս հետզհետե նորոգվում և համալրվում են անհրաժեշտ նոր գույքով: Վերջին տարիների կարևոր ձեռքբերումների մեջ են նաև նոր կառուցված ճանապարհները, բարեկարգված ու նոր ստեղծված հանգստի գոտիները, վերականգնված ու ընդլայնված կանաչ տարածքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ձեռքբերումներն, անշուշտ, շատ են, նկատել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ  ամենակարևորն այն է, որ դրանք բոլոր ուղղություններով անպայման լինելու են շարունակական: Տարոն Մարգարյանի խոսքով Հանուն Երևանի կարգախոսով նախընտրական ծրագիրը, որն ըստ էության, «Ավելի լավ Երևան» ծրագրի շարունակությունն է, իր մեջ ներառել է առաջնահերթ լուծում պահանջող բոլոր այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում՝ հենց բնակիչների հետ անմիջական շփումների արդյունքում են գույքագրվել ու պատրաստ են լուծման: Երևանի գործող քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի զարգացման Հանուն Երևանի ծրագիրը բոլոր ուղղություններով է ներկայացրել իրատեսական լուծումներ, ինչն առաջիկա տարիներին ապահովելու է մայրաքաղաքի համաչափ զարգացման շարունակականությունը:

«Մի քանի օրից մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունն ու որոշի, թե ո՞րն է Երևանի զարգացման իր համար ամենանախընտրելի տարբերակը: Մենք բոլորս ենք որոշելու, թե մեզ համար ի՞նչն է կարևոր և ի՞նչ ենք նախընտրում. ուղղակի հաճելի խոսքն ու խոստումնե՞րը, թե՞ գործն ու իրատեսական ծրագրերը: Դրա համար, սիրելի երևանցիներ, այսօր եկել ենք թիմով խնդրելու, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք