«Եթե քաղաքը հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար». Տարոն Մարգարյանը՝ արաբկիրցիներին

«Եթե քաղաքը հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար». Տարոն Մարգարյանը՝ արաբկիրցիներին

09/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Արաբկիր  վարչական շրջանի բնակիչների հետ: Քաղաքային կառավարման գործընթացում առանձնակի կարևորելով հնի և նորի համակցումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Մասնավորապես, Երևանի գործող քաղաքապետը հատկանշել է տարբեր ժամանակներում մայրաքաղաքում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին: 

«Այս տեսանկյունից անցած 4 տարիների ընթացքում մենք նախաձեռնեցինք մի շատ կարևոր ծրագիր, որի նպատակն էր զարգացող մեր քաղաքը հարմար դարձնել նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր բնակիչների համար: Գաղտնիք չէ, որ դեռ խորհրդային տարիներից այս իսկապես լուրջ խնդրին երբևէ պատշաճ ուշադրություն չէր դարձվելՄինչդեռ, եթե քաղաքը հարմար է  տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար: Հենց այս գիտակցումով էլ անցած 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի փողոցներում և հանրային վայրերում կառուցվեցին շուրջ 2000 թեքահարթակներ: Արդեն 25 ավտոբուսներ հարմարեցված են բնակչության սակավաշարժ խմբերի համար»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային 2 այգիներում ևս արդեն առկա են ներառական խաղահրապարակներ:Պիլոտային ծրագրով կառուցվել է նաև վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում: Սա միայն մի մասն է կատարած այն աշխատանքի, որի նպատակը եղել է Երևանը հնարավորին հարմար դարձնել բոլոր բնակիչների համար: 

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանն ընդգծել է, որ Հանուն մատչելի Երևանի ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն հիմնախնդիրների լուծմանը, որոնց հետ այսօր մայրաքաղաքում առնչվում են տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները:

«Երևանը բոլորի համար պետք է հավասարապես հարմար լինի ոչ միայն ապրելու և աշխատելու, այլև սովորելու, հանգստանալու, շփվելու համար, ինչը մենք շարունակաբար ապահովում ենք նաև քաղաքային հարմարավետ կահավորանքի ավելացմամբ։ Այս շարքում են մեր բոլոր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից շատ սիրված նորաոճ նստարաններն ու Երևանի կահավորանքի մնացած բոլոր նորաոճ պարագաները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Խոսելով ձեռքբերումների մասին Տարոն Մարգարյանը նկատել է, որ, անշուշտ, դրանք շատ են և, որ ամենակարևորն է, դրանք բոլոր ուղղություններով անպայման լինելու են շարունակական: Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում, որն այսօր թիմը ներկայացնում է բնակիչներին որպես նախընտրական ծրագիր, իր մեջ ներառել է առաջնահերթ լուծում պահանջող բոլոր այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում՝ հենց նրանց հետ անմիջական շփումներ ունենալով, գույքագրվել և պատրաստ է լուծման:

«Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ մեր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում է թե՛ առօրյա խնդիրները, և թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներին: Ու ես վստա՛հ եմ, որ երևանցիները, մայիսի 14-ին իրենց վստահության քվեն կտան փորձառու և բանիմաց թիմին, որպեսզի այս թիմը կարողանա շարունակել բոլոր այն ծրագրերը որոնք ուղղված են Հանու՛ն ապագայի, Հանու՛ն երեխաների և Հանու՛ն մատչելի Երևանի»,- ընդգծել է Երևանի գործող քաղաքապետը:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք