Համայնքային մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից ևս կընդգրկվի առողջապահական ապահովագրության փաթեթում

Համայնքային մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից ևս կընդգրկվի առողջապահական ապահովագրության փաթեթում

03/09/2017

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացն արդեն սկսվել է և այդ նպատակով հայտարարվել է համապատասխան մրցույթ:

Ըստ այդմ, 2018 թվականի հունվարի 1-ից մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից հնարավորություն կունենա օգտվելու առողջապահական ապահովագրության փաթեթներով նախատեսված ծառայություններից: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության ներքո:

«Մեր նախընտրական ծրագրով նախատեսել էինք, որ մանկապարտեզների աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը ևս լուծենք ու, ըստ այդմ, արվել է հնարավորը, որպեսզի 2018 թվականի հունվարի 1-ից ի թիվս մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների` համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: 
Պարոն Նիկոյան, ուսումնասիրեք նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթամշակութային և մարզական կրթօջախները, որոնց աշխատակիցները դեռևս ներառված չեն առողջապահական ապահովագրության համակարգում, որպեսզի հաջորդ տարվա ծրագրում նրանց ևս ընդգրկենք հնարավորության դեպքում: Խոսքը, մասնավորապես երաժշտական, արվեստի և սպորտի դպրոցների մասին է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք