«Հաշվի առնելով վերջին 4 տարիների մեր համատեղ անցած ճանապարհը, վստա՛հ եմ, որ մեր բնակիչները կնախընտրեն գործն ու իրատեսական ծրագրերը». Տարոն Մարգարյանը՝ նորնորքեցիներին

«Հաշվի առնելով վերջին 4 տարիների մեր համատեղ անցած ճանապարհը, վստա՛հ եմ, որ մեր բնակիչները կնախընտրեն գործն ու իրատեսական ծրագրերը». Տարոն Մարգարյանը՝ նորնորքեցիներին

11/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին շարունակում է նախընտրական հանդիպումներ ունենալ երևանցիների հետ: Տարոն Մարգարյանի հերթական հանդիպումը Նոր Նորքի բնակիչների հետ էր:

Ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթներն ու առաջիկա տարիներին նախատեսվող ծրագրերը՝ Երևանի գործող քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի ավագանու այս թիմը միշտ է եղել բնակիչների կողքին, լսել է նրանց խորհուրդներն ու առաջարկները՝ փորձելով հնարավորին արագ լուծումներ տալ քաղաքացիների օրակարգային խնդիրներին: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ այսօր էլ նոր ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ, թիմը հաշվետվություն է տալիս բնակիչներին՝ նախորդ չորս տարիներին հենց երևանցիների վստահությամբ կատարած աշխատանքի համար:

«Վաղն արդեն կավարտվի նախընտրական քարոզարշավն ու մեզանից յուրաքանչյուրն ինքն իր մեջ կվերլուծի, թե ու՞մ կարող է վստահել Երևանի առաջիկա 5 տարվա զարգացման ապահովումը: Մեզանից յուրաքանչյուրն, ըստ էությանորոշելու է, թե ի՞նչն է իր համար կարևոր. ուղղակի հաճելի խո՞սքն ու խոստումնե՞րը, թե՞ գործն ու իրատեսական ծրագրերը: Հաշվի առնելով վերջին 4 տարիների մեր համատեղ անցած ճանապարհը, երբ կյանքի էինք կոչում Ավելի լավ Երևան ունենալու մեր ծրագիրը, ես վստա՛հ եմ, որ մեր բնակիչները կնախընտրեն գործն ու իրատեսական ծրագրերը: Այդ 4 տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ մեր թիմն ունի՛ բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և մեր մեծ տան՝ Երևանի, շարունակական զարգացումն ապահովելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Առաջնորդվելով համաչափ զարգացման սկզբունքով քաղաքային իշխանությունն այս տարիների ընթացքում ապացուցեց, որ թիմի համար Երևանի բոլոր վարչական շրջաններն են կարևոր ու հարազատ, ընդգծել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանն ու նկատել, որ թիմի փորձառությունը կայանում է հենց նրանում, որ ոչ թե սին խոսքերով ու խոստումներով, այլ գործով ապացուցեց երևանցու հանդեպ իր հոգատարությունն ու սրտացավությունը: 

«Երևանը զարգացող քաղաք է, շնչող օրգանիզմ, որը միշտ էլ ունենալու է խնդիրներ: Բայց այդ խնդիրները մեզ չպետք է վախեցնեն: Մենք կարո՛ղ ենք փորձառու և բանիմաց թիմով, ձեզ հետ միասին, փոխադարձ վստահությամբ և հավատով հաղթահարել բոլոր դժվարություններն ու լուծել բոլոր խնդիրներըԱռաջիկա 5 տարիներին մենք կյանքի ենք կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք ներառված են նախընտրական մեր ծրագրում: Եվ, ընդհանրապես, վստա՛հ եղեք, որ Երևանի զարգացման մեր ծրագիրն իրատեսական լուծումներ է ներկայացրել բոլոր ուղղություններով, ինչն ապահովելու է մեր քաղաքի համաչափ զարգացման շարունակականությունը», - նշել է Երևանի գործող քաղաքապետը:

Նոր կառուցված ճանապարհներ, բարեկարգված ու նոր ստեղծված հանգստի գոտիներ, վերականգնված ու ընդլայնված կանաչ տարածքներ, բարեկարգված մշակութային ու մարզական օջախներ, Տարոն Մարգարյանը խոսելով անցած 4 տարիների ընթացքում Երևանում կատարված աշխատանքների մասին՝ վստահեցրել է, որ առաջիկա տարիներին ևս թիմը շարունակելու է բնակիչների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք այսօր առաջնային են քաղաքացիների համար:

«Մեր թիմը, զուտ դուր գալու համար, հաճելի խոսքեր երբեք չի՛ ասել ու չի՛ ասի: Մենք հստակ ասում ենք, որ կա՛ն խնդիրներ, կա՛ն ծրագրեր և կա՛ն լուծումներ ու դրա համար մեզ անհրաժե՛շտ է ձեր վստահության քվեն և ժամանակ, որպեսզի այդ ծրագրերն ու լուծումները միասին կյանքի կոչենք՝ Հանու՛ն մեր ապագայի, Հանու՛ն մեր երեխաների և Հանու՛ն Երևանի: Դրա համար, սիրելի երևանցիներ, կո՛չ եմ անում, որ մայիսի 14-ին վստահեք ա՛յն թիմին, որը հստակ ներկայացնում է իր անելիքներն ու բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք սպասված են մեր բնակիչների կողմից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք