«Քաղաքային իշխանության համար ամենակարևոր ձեռքբերումը հենց բնակիչների գնահատականը, հավատն ու վստահությունն է». Տարոն Մարգարյանն ամփոփել է քարոզարշավի արդյունքները

«Քաղաքային իշխանության համար ամենակարևոր ձեռքբերումը հենց բնակիչների գնահատականը, հավատն ու վստահությունն է». Տարոն Մարգարյանն ամփոփել է քարոզարշավի արդյունքները

12/05/2017

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրը Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական քարոզարշավի վերջին օրը հանդիպումներ է ունեցել  Կենտրոն  վարչական շրջանի բնակիչների հետ: Ամփոփելով քարոզարշավի արդյունքները՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս օրերին բնակիչների հետ ունեցած անմիջական շփումները մեկ անգամ ևս փաստել են, որ անցած տարիներին իրականացված ծրագրերի արդյունքներն ու Երևանի հետագա զարգացման ուղին նախանշող ծրագրերն իսկապես երևանցիների սրտով են:

«Երեք շաբաթ շարունակ ես և իմ թիմը բազմաթիվ հանդիպումներ ունեցանք ձեզ հետ, ներկայացրինք ինչպես արդեն կատարած մեր աշխատանքները, այնպես էլ ա՛յն ծրագրերը, որոնք պատրաստ ենք կյանքի կոչել առաջիկա 5 տարիների ընթացքում: Այսօր քարոզարշավի վերջին օրն է և, ուզում եմ նախ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բոլոր համաքաղաքացիներին, որ այս 3 շաբաթների ընթացքում մեր թիմին արժանացրին ջերմ ընդունելության և այդ ջերմությամբ հերթական անգամ փաստեցին, որ նախորդ 4 տարիների ընթացքում Ավելի լավ Երևան կառուցելու մեր համատեղ անցած ճանապարհը եղել է իսկապես արդյունավետ: Եվ հենց ձե՛ր շնորհիվ, ձեր փոխադարձ վստահության և հավատի արդյունքում, մենք այսօր ունե՛նք Ավելի լավ Երևան, քան 4 տարի առաջ: Սա կայացած փա՛ստ է, որը չի կարող հերքել ոչ ո՛ք» ,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ հենց այդ նույն աշխատակարգով առաջնորդվելով էլ քաղաքային իշխանությունն առաջիկա հինգ տարիներին ևս շարունակելու է առաջադրել հստակ լուծումներ, որոնց իրականացման արդյունքում հնարավորին կարճ ժամկետում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվի համաչափ զարգացման ապահովումը՝ Երևանը դարձնելով մրցունակ աշխարհի շատ ու շատ զարգացած քաղաքների հետ:

«Հիմա եկել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի, թե ու՞մ կարող է վստահել Երևանի առաջիկա 5 տարվա զարգացման ապահովումը: Այդպիսով, ըստ էության, յուրաքանչյուրը նաև կպատասխանի այն հարցին, թե ի՞նչն է իր համար կարևոր. հաճելի խոսքերն ու խոստումնե՞րը, թե՞ գործն ու իրատեսական ծրագրերը: Մեր համատեղ անցած ճանապարհը հաշվի առնելով, ես վստա՛հ եմ, որ մեր բնակիչները կնախընտրեն գործն ու իրատեսական ծրագրերը», - նշել է Երևանի գործող քաղաքապետն ու հավելել, որ Երևանի ավագանու այս թիմը, զուտ դուր գալու համար, հաճելի խոսքեր երբեք չի՛ ասել ու չի՛ ասի բնակչին, քանի որ թիմը, այս բոլոր տարիների ընթացքում, բնակիչների հետ շփումներում, երբևէ չի առաջնորդվել միայն տվյալ օրով կամ տվյալ ժամանակահատվածով պայմանավորված ուղղակի հաճելի խոստումներ շռայլելու անհեռանկար մարտավարությամբ:

«Դա արե՛լ ու անու՛մ ենք գիտակցաբար, քանի որ վաղը մենք կրկի՛ն լինելու ենք ձեր կողքին ու նայելու՛ ենք ձեր աչքերին, ոչ թե ոմանց նման մեկ էլ հաջորդ նախընտրական քարոզարշավին ենք գալու՝ հերթական խոստումները շռայլելու: Մենք հստա՛կ ասում ենք, որ կա՛ն խնդիրներ, կա՛ն ծրագրեր և կա՛ն լուծումներ: Ու մենք չե՛նք վախեցել ու չե՛նք վախենալու այդ խնդիրներից: Երևանը զարգացող քաղաք է, շնչող օրգանիզմ և միշտ էլ ունենալու՛ է խնդիրներ: Եվ ես վստա՛հ ասում, որ մենք կարո՛ղ ենք փորձառու և բանիմաց թիմով, ձե՛զ հետ միասին, փոխադարձ վստահությամբ և հավատով հաղթահարել բոլո՛ր դժվարություններն ու լուծել բոլո՛ր խնդիրները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել երևանցիներին քարոզարշավի այս օրերին ջերմ հանդիպումների համար՝ նկատելով, որ քաղաքային իշխանության համար ամենակարևոր ձեռքբերումը հենց բնակիչների գնահատականը, հավատն ու վստահությունն է:

 «Սիրելի երևանցիներ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տվեք ա՛յն թիմին, որն ունի անցած ճանապարհ, ունի փորձ, գիտի՛ մեր բնակիչների դարդն ու ցավը և հանդես է գալիս կատարած աշխատանքով ու հստակ ծրագրերով: Վստահեք ա՛յն թիմին, որը հստակ ներկայացնում է իր անելիքներն ու բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք սպասված են մեր բնակիչների կողմից: Երևանի համաչափ և հեռանկարային զարգացման ապահովումը, համոզվա՛ծ եղեք, որ հնարավոր է միայն ձե՛ր վստահության, ձե՛ր աջակցության, ի՛մ և ձե՛ր համատեղ ջանքերի շնորհիվ: Դա մենք ապացուցել ենք գործով ու, վստա՛հ եմ, որ կրկին միասին կանե՛նք դա՝ Հանու՛ն մեր երեխաներիՀանու՛ն մեր ապագայի և Հանու՛ն Երևանի», - նշել է Տարոն Մարգարյանը:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք