«Քաղաքային տնտեսության կառավարման մեր բոլոր ծրագրերի հիմքում համաչափ զարգացման սկզբունքն է». Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին

«Քաղաքային տնտեսության կառավարման մեր բոլոր ծրագրերի հիմքում համաչափ զարգացման սկզբունքն է». Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին

06/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:Բակային հանդիպումների ժամանակ Տարոն Մարգարյանը նախ ամփոփել է անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ այն, ինչն արվեց այս տարիների ընթացքում, բնակիչների աչքի առաջ էր և նրանք համոզվեցին, որ այս թիմի համար Երևանի համաչափ զարգացումը՝ որպես գերակա սկզբունք, դրված է ներկայացված բոլոր ծրագրերի հիմքում:

«Համաչափ զարգացում ապահովվելու արդյունքում է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում կարողացանք բարեկարգել հազարավոր բակեր, կառուցել նոր խաղահրապարակներ, նորոգել բազմաբնակարան շենքերի տանիքներ ու մուտքեր, պատշաճ պայմաններ ապահովել կրթական և մշակութային հաստատություններում: Քաղաքային տնտեսության կառավարման մեր բոլոր ծրագրերի հիմքում համաչափ զարգացման սկզբունքն է: Եվ էլի շատ ծրագրեր, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել մեր բնակիչների կողմից, որոշակիորեն բարելավել են մեր համաքաղաքացիների առօրյա միջավայրն ու արժանացել են նրանց գնահատանքին: Եվ որքան էլ որ ոմանք այսօր փորձում ենք չտեսնել կատարված հսկայածավալ աշխատանքներն ու իրականացված ծրագրերը, միևնույն է, դրանք կա՛ն և այսօր էլ լիարժե՛ք ծառայում են մեր բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Չնայած այս տարիների ընթացքում թիմի կատարած մեծածավալ աշխատանքներին, Երևանի գործող քաղաքապետը նկատել է, որ Երևանում դեռ կան խնդիրներ որոնք լուծումներ են պահանջում:  Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ բնակիչների առաջարկությամբ դրանք ևս ընդգրկվել են Երևանի առաջիկա տարիների զարգացումն ապահովող Հանուն Երևանի ծրագրում:

«Չորս տարում վերջնական լուծում տալ տասնամյակների կուտակված բոլոր խնդիրներին, հնարավոր չէ՛ ու դա բոլորը լա՛վ գիտեն: Այս տարիների ընթացքում, վստա՛հ եմ, դուք համոզվեցիք որ, մերը գո՛րծն է, որի ականատեսն ու, հաճախ նաև անմիջական մասնակիցը, հենց դու՛ք եք, սիրելի համաքաղաքացիներ: Բազում առիթներ ունեցել եք նաև համոզվելու, որ ես և իմ թիմը ունե՛նք բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»:

 Երևանի զարգացման առաջիկա 5 տարիների ծրագրով առաջիններից մեկը լուծում է տրվելու բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարման հետ կապված խնդրին, էրեբունցիներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները՝ նշել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանն ու հավելել, որ թիմն արդեն նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում կներդրվի համատիրությունների նոր մոդել, որով կսահմանվեն բոլոր կողմերի պարտականություններն ու պարտավորությունները, ինչն իր հերթին կբերի արդյունավետ կառավարման:

«Այս տարիների ընթացքում մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը: Եվ համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրա՛ստ է շարունակել օր ու գիշեր ծառայել ձեզ:Դրա համար եկել ենք խնդրենք, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Վստահեք ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի զարգացումը»:

Շարունակելով առաջնորդվել մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, Հանուն Երևանի կարգախոսով հանդես եկող Տարոն Մարգարյանի գլխավորած թիմը առաջիկա 5 տարիներին կապահովի նաև բոլոր այն ծրագրերի շարունակականությունը, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել երևանցիների կողմից ու նպաստել են բոլոր բնակիչների համար հարմարավետ ու բարեկարգ պայմաններ ապահովելուն:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք