Քարոզարշավին ՀՀԿ-ն նախընտրում է ուղղակի բակային հանդիպումները. Շարմազանով

Քարոզարշավին ՀՀԿ-ն նախընտրում է ուղղակի բակային հանդիպումները. Շարմազանով

20/04/2017

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը կսկսի Երևանի Էրեբունի վարչական շրջանից: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արդեն պատրաստ է մեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ կան մի շարք բաժիններ: Մեր թիմը պատրաստ է, և վաղվանից կսկսենք քարոզարշավը: Բացի ապրիլի 24-ից, մնացած օրերին մենք ակտիվ քարոզարշավ ենք իրականացնելու»,- նշեց Շարմազանովը:

Շարմազանովը նաև հավելեց, որ իրենք, ինչպես 2013թ. ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ նախընտրել են երևանցիների հետ բակային հանդիպումների տարբերակը: «Մենք կարծում ենք, որ ավագանու մեր թեկնածուների և Երևանի բնակիչների միջև միջնորդներ պետք չեն և դրա համար ընտրել ենք քարոզարշավի այս տարբերակը, որի ընթացքում ավագանու թեկնածուները` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, բակային հանդիպումներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանների բնակիչների հետ: Մենք հանրությանը ներկայացնելու ենք Երևանի զարգացման 2017-2022թթ ռազմավարական ծրագիրը»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Նա նշեց, որ իրենք որևէ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելու ցանկություն չունեն և քաղաքական պայքարի կողմնակից են: Շարմազանովը հաջողություն մաղթեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակից մյուս երկու քաղաքական ուժերին:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք