«Մենք ամեն ջանք ու եռանդ պետք է ներդնենք՝ մեր քաղաքի դիմագիծը պահպանելու և հնի ու նորի համադրմամբ Երևանը մեկ աստիճան ևս բարձրացնելու համար». Տարոն Մարգարյան՝ Կենտրոնի բնակիչների հետ հանդիպմանը

«Մենք ամեն ջանք ու եռանդ պետք է ներդնենք՝ մեր քաղաքի դիմագիծը պահպանելու և հնի ու նորի համադրմամբ Երևանը մեկ աստիճան ևս բարձրացնելու համար». Տարոն Մարգարյան՝ Կենտրոնի բնակիչների հետ հանդիպմանը

28/04/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Կենտրոն  վարչական շրջանի բնակիչների հետ: Խոսելով Հանուն Երևանի ապագայի ծրագրի մասին, որն առաջիկա 5 տարիներին ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպատակ ունենալով նաև աստիճանական զարգացմանը զուգահեռ հնի ու նորի համադրմամբ պահպանել Երևանի դիմագիծը:

«Առաջիկա 5 տարվա մեր ծրագրերում է նախ և առաջ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը կօժանդակի փոքր կենտրոնի դիմագծի պահպանմանը։ Այս օրենքի ընդունումով առավել կխստացնենք մայրաքաղաքի փոքր կենտրոնում կառուցապատումների իրականացումն ու կսահմանենք հստակ չափորոշիչներ: Քաղաքաշինական բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն փոքր կենտրոնում, նախ բազմակողմանի և խորը կուսումնասիրվեն, որից հետո միայն կտրվեն համապատասխան շինթույլտվությունները: Այս օրենքի ընդունումով կապահովվի նաև փոքր կենտրոնի կառուցապատման ծրագրերի հետ կապված որոշումների կայացմանը հանրության լիարժեք մասնակցությունը, ինչն առանձնակի է կարևորված մեր կողմից:

Համոզվա՛ծ եղեք, որ շինթույլտվություններ կտրամադրվեն միայն այն նախագծերին, որոնք բազմակողմ խորը ուսումնասիրությունից հետո կարժանանան մեր բնակիչների հավանությանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնի ու նորի համադրմամբ, պահպանենք մեր քաղաքի դիմագիծը և շարունակենք Երևանը միջազգային չափանիշներին համապատասխան մայրաքաղաք դարձնելու մեր ծրագրերը: Այդ համատեքստում է նաև «Հին Երևան» նախագծի հիման վրա Երևանի պատմաճարտարապետական միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրի իրականացումը, որը կյանքի կկոչվի առաջիկա տարիներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Առանձնակի կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ընդլայնումը, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նշել է, որ վերջին տարիներին այն իսկապես եղել է արդյունավետ ու հաջողված: 

 «Անցած 4 տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց շարքում եղել են նաև մասնավորի հետ համագործակցված ծրագրեր: Հենց Կենտրոնում վերջիններից մեկը «Վերնիսաժի» տարածքի բարեկարգումն ու արդիականացումն էր, որն այսօր պատշաճ և ներկայանալի տեսք է ստացել ու դարձել է նաև յուրովի հանգստի գոտի: Այսօր Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ ընթանում են Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջնամասի զբոսայգու համալիր բարեկարգման աշխատանքները, որոնք շուտով կավարտվեն ու բարեկարգված և նոր լուծումներով հերթական տարածքը կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը»:

Երևանի դինամիկ զարգացումն ապահովող ծրագրերից է նաև ճանապարհաշինությունը, որի նպատակը՝ ավտոտրանսպորտային հոսքերից մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափումն է: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանում սկիզբ առած ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրերը շարունակվելու են նաև առաջիկա տարիներին:

«Այս ուղղությամբ անցած 4 տարիների ընթացքում մեր կողմից իրականացվեցին ճանապարհաշինական խոշոր ծրագրեր, որոնց թվում էին Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհի կառուցումը, Երևանի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի կառուցումն ու մի շարք այլ ծրագրեր: Դրանք, իհարկե, որոշակիորեն նպաստեցին կենտրոնի բեռնաթափմանը, սակայն դեռ չի կարելի ասել, որ շոշափելի արդյունք ունենք: Դրա համար առաջիկա 5 տարիներին նախատեսել ենք շարունակել այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերի իրականացումն ու նոր ծրագրերի կյանքի կոչումը: Օրեր առաջ տվեցինք շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն - Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը», - նշել է Երևանի գործող քաղաքապետն ու հավելել, որ  Կենտրոնի բեռնաթափման ծրագրի շրջանակում կիրականացվի նաև տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցների վերակառուցում, ինչը կապահովի անընդհատ երթևեկություն և կապահովի տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը։ Բացի այդ, ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրներն էլ լուծելու համար, նախատեսվում է համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանի կենտրոնում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր:

«Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցաք համոզվելու, որ մե՛ր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում է թե՛ առօրյա խնդիրները, և թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներին: Ու դրա համար, սիրելի երևանցիներ, մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տվեք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Մենք միասին, հաստա՛տ, կյանքի կկոչենք մեր սիրելի քաղաքի զարգացման այս ծրագիրը ևս, քանի որ ձե՛ր վստահության քվեն, համոզվա՛ծ եմ, լինելու է Հանու՛ն մեր ապագայի, հանու՛ն մեր երեխաների և հանու՛ն Երևանի»:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք