«Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը». Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին

«Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը». Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին

25/04/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:

«Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը նաև քաղաքաշինությունն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ նկատելով, որ քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր ու փոխում մարդկանց առօրյա կյանքը և ապրելակերպը:

 «Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ մեզ կհաջողվի կարճ ժամանակահատվածում կյանքի կոչել քաղաքաշինական այնպիսի խոշոր և մայրաքաղաքի համար շատ կարևոր նախագծեր, որոնք տասնամյակներ շարունակ սպասված են եղել Երևանում: Առաջիններից մեկը միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավելի քան 3 կմ մայրուղին էր: Բոլորդ գիտեք, որ այսօր իրականացվում է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան 23 կմ երկարությամբ Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որի 5 կմ  հատվածն արդե՛ն կառուցված ու հանձնված է շահագործման, և Երևանն էլ, ի վերջո, ունի մայրաքաղաքին վայել հարավային պատշաճ մուտք:

Մինչև 2019 թվականը նախատեսում ենք ամբողջությամբ ավարտել շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը հաստա՛տ լինելու է մեր քաղաքի կարևոր ձեռքբերումներից մեկը», - նշել է Տարոն Մարգարյանը:

 Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագիրը ևս առաջիկա տարիներին ապահովելու է մայրաքաղաքի աստիճանական զարգացումը բոլոր ուղղություններով: 

«Վստա՛հ եղեք, որ Երևանի զարգացման առաջիկա հինգ տարվա մեր ծրագիրն իրատեսական է ու կշարունակի աապահովել մեր քաղաքի համաչափ զարգացումը:

Մասնավորապես, քաղաքաշինական ծրագրերի շրջանակում կշարունակենք նոր ճանապարհների ու տրանսպորտային հանգույցների կառուցումը, որոնք հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնը:Շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակի փողոցների հատվածում, Հրազդան գետի վրա, կկառուցենք նոր կամուրջ:

Կշարունակենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել վթարային շենքերի խնդիրն ու 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչների համար կկառուցենք նոր շենքեր: Վերջին տարիներին մենք կառուցեցինք 6 բազմաբնակարան շենք, և այսօր 650 ընտանիք այլևս առանց վախի ու մտավախության ապրում է նոր ու հարմարավետ բնակարաններում:Մի խոսքով, նախատեսել ենք բազում ծրագրեր, որոնք անպայան կիրականացնենք ձե՛զ հետ միասին՝ հանուն Երևանի ապագայի զարգացման»:

 Ընդգծելով, որ «Հանուն Երևանի» կարգախոսն իր հիմքում կրում է քաղաքի զարգացման այն տեսլականը, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ իր թիմը երբեք չի խուսափել պատասխանատվությունից և միշտ պատասխանատու է եղել իր բոլոր գործողությունների, քայլերի համար ու վստահեցրել է, որ հետագայում էլ պատասխանատու է լինելու Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար:

Ըստ այդմ Տարոն Մարգարյանը կոչ է արել շենգավիթցիներին մայիսի 14-ին  վստահության քվեն տալ փորձառու և բանիմաց թիմին:

«Մեր թիմի ամենակարևոր ձեռքբերումը ձեր փոխադարձ վստահությունն ու հավատն է, քանի որ առանց դրա գուցե չհաջողվեր անել այն ծավալի աշխատանքները, որ արվեց այս տարիների ընթացքում՝ ապահովելով մեր մեծ տան զարգացումը:»

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք