«Մենք կիրառելու ենք աշխարհի զարգացած քաղաքների փորձն, ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև աղբավայրի հարցում չի զիջի մյուս քաղաքներին». Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը

«Մենք կիրառելու ենք աշխարհի զարգացած քաղաքների փորձն, ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև աղբավայրի հարցում չի զիջի մյուս քաղաքներին». Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը

01/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Նուբարաշեն  վարչական շրջանի բնակիչների հետ:

 Նուբարաշենցիներին ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ դրանց ուղությամբ այսօր արդեն հստակ քայլեր են արված:

 «Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի խրոնիկ խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Խնդիր, որը մի՛շտ եք բարձրացրել մեր հանդիպումների ժամանակ, ու ես այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ առաջիկա 5 տարում մենք վերջնականապես կլուծենք այնԵվ լուծումներն էլ կլինեն միջազգային չափնիշներին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն տհաճ հոտն ու տեսարանը, որի ամենօրյա ականատեսը նախ և առաջ նուբարաշենցիներն են, այլևս կմնա որպես անցյալի վատ երազ

Կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, իսկ ներկայիս աղբավայրն էլ կմեկուսացվի ու դրա տեղում կլինի ամբողջությամբ կանաչ տարածքՏարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր:

Կկառուցվի նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, ինչպես նաև արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, որը կարտադրի էլեկտրաէներգիա: Սա աշխարհի զարգացած քաղաքների փորձն է ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև ա՛յս հարցում չի զիջի այդ քաղաքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը վստահեցրել է, որ նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ  մայրաքաղաքում կշարունակվի նաև աղբահանության և սանմաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը։

«Անշուշտ, բոլորս էլ փաստում ենք, որ մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը միջազգային օպերատորին՝ «Սանիտեք» ընկերությանը փոխանցելուց հետո, աղբահանության կազմակերպման որակական փոփոխությունն իսկապես զգալի ու տեսանելի է, սակայն դա դեռ բավարար չէՄենք հստակ խնդիր ենք դրել ընկերության առջև՝ շարունակաբար բարելավե՛լ մատուցվող ծառայության որակն ու հասնել նրան, որ բոլորս միասին գոհ մնանք կազմակերպվող բոլոր աշխատանքների որակից»,- նշել է գործող քաղաքապետն ու նկատել, որ քաղաքային տնտեսության այսպիսի աշխատատար ու բավականին խոցելի ոլորտներից մեկի՝ աղբահանության և սանմաքրման, կառավարումը միջազգային օպերատորին փոխանցելը մեկ անգամ ևս հաստատեց, որ որոշակի ոլորտներում մասնավորն ավելի՛ արդյունավետ կառավարիչ է, քան համայնքային ենթակայության համանման կազմակերպությունները:

 «Սա հաշվի առնելով, մենք մեր զարգացման ծրագրով նախատեսել ենք նաև մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավել միջազգային մասնագիտացած կազմակերպություն, որի արդյունքում ակնկալում ենք Երևանում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան և միասնական մոտեցումներով կանաչապատման  իրականացում:

Սա, բնականաբար, ենթադրելու է և՛ ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում, և՛ կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ, և թե՛ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնում ու ավելացում», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նաև  նոր, առողջ մշակույթ, որի հենքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը:

 Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից առանձնակի կարևորվող խնդիրներին, Երևանի գործող քաղաքապետը նշել է, որ այսօր արդեն լուծում է տրվում դրանցից ևս մեկին: Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Նուբարաշենում երկրորդ մանկապարտեզ հիմնելու ծրագրի մեկնարկն արդեն տրված է, որը նուբարաշենցի հարյուրավոր փոքրիկների հնարավորություն կտա անվճար հաճախել մանկապարտեզ:

 «Հաշվի առնելով, որ այս բոլոր տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցել եք համոզվելու, որ մեր թիմը դատարկ խոստումներ տվող չէ՛ և մի՛շտ գործով է ապացուցել, որ բանիմաց է, փորձառու և գիտի՛ իր խոսքի արժեքն ու կշիռը, այսօր եկել ենք խնդրելու ձեզ, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն կրկի՛ն տաք մեր թիմին: Այս տարիների ընթացքում մենք միասի՛ն ենք ապահովել մեր սիրելի քաղաքի, մեր մեծ տան զարգացումն ու, ես վստա՛հ եմ, որ մենք միասին էլի՛ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն մեր ապագայի, Հանու՛ն մեր երեխաների և Հանու՛ն Երևանի»:

 

 

 

 

 

 

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք