«Մենք միասին դեռ շատ աշխատանք ունենք անելու հանուն մեր Երևանի». Տարոն Մարգարյանն՝ արաբկիրցիներին

«Մենք միասին դեռ շատ աշխատանք ունենք անելու հանուն մեր Երևանի». Տարոն Մարգարյանն՝ արաբկիրցիներին

22/04/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների ժամանակ ամփոփելով անցած չորս տարիների աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու որդեգրած աշխատաոճն իրոք արդարացված է, ինչն էլ հնարավորություն է տվել այս տարիների ընթացքում լուծումներ տալ տասնամյակների բազում խնդիրների: 

 «Ես ու մեր ողջ թիմը, ստանալով ձեր վստահության քվեն չորս տարի առաջ, մեր առօրյա աշխատանքով, ձեզ հետ ամեն օր մշտական կապի մեջ լինելով, արեցինք հնարավոր ամեն ինչ, որ մեր բոլորի մեծ տունը, մեր Երևանը դառնա ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ: Եվ այն, ինչն արվել է այս տարիների ընթացքում, եղել է ձե՛ր աչքի առաջ, շատ դեպքերում նաև ձե՛ր անմիջական ու սրտացավ մասնակցությամբ, ինչի համար կրկին շնորհակալ եմ բոլորիդ: Այսօր կարող եմ նաև վստահորեն փաստել, որ ձեզ հետ մշտական կապի մեջ լինելու մեր որդեգրած աշխատաոճն, իրո՛ք, արդարացված էր, քանի որ հենց այդ մշտական կապի շնորհիվ բազում խնդիրների սկսեցին տրվել ավելի օպերատիվ լուծումներ, ինչը, միանշանակ, բոլորիս շահերից էր բխում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ավելի լավ Երևան ունենալուն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք դեռևս չորս տարի առաջ ներկայացվել էին Երևանի բնակիչներին ամբողջությամբ կյանքի են կոչվել՝ նկատել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու հավելել, որ երևանցիները բազմիցս են համոզվել, որ իրենց վստահության քվեն ստացած թիմը ոչ թե խոստումներով, այլ գործով է ապացուցել իր սերն ու անմնացորդ նվիրումը երևանցու և Երևանի հանդեպ:

«Չորս տարի առաջ «Ավելի լավ Երևան» ունենալու մեր տեսլականը ներկայացնելով ձեզ, մենք ստացանք ձեր վստահության քվեն: Մեր քաղաքի հոգսերի և ձեր խնդիրների լուծումն ու մեր ընդհանուր ապագան դուք վստահեցիք մեզ: Այս տարիներն, իհարկե, լի էին քրտնաջան աշխատանքով, եռուզեռով, նոր ծրագրերով և, անշուշտ, զարգացումով: Եվ այսօր մենք ներկայացնում ենք «Հանուն Երևանի» ապագային ուղղված մեր ծրագիրը, որը նույնպես իրատեսական է ու իրագործելի»:

Անդրադառնալով մայրաքաղաքում դեռևս լուծումներ պահանջող խնդիրներին՝ Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նշել է, որ դրանց լուծման ուղղությամբ արդեն իսկ կան նախանշված հստակ ու իրատեսական ծրագրեր, որոնք ևս ճիշտ կառավարման ու ամենօրյա հետևողականության արդյունքում դառնալու են կատարած աշխատանք՝ Հանուն Երևանի ու երևանցու:  

 «Մենք երբևէ չենք խուսափել խոսել Երևանի առկա խնդիրների մասին: Ինչպես ամեն մի օջախ, ամեն մի տուն, Երևանը նույնպես ունի իր դեռևս չլուծված խնդիրները, որոնց ես տեղյակ եմ ավելի, քան որևէ մեկը: Եվ դա զուտ խոսքեր չե՛ն, դա մեր համաքաղաքացիների, ձե՛զ հետ պարբերաբար անձամբ հանդիպելու և անմիջական շփվելու արդյունքն է, ինչը հնարավորություն է տալիս իմանալ ավելին ու փորձել հնարավորին արագ լուծումներ տալ խնդիրներինՎստա՛հ եմ, բոլորդ էլ համոզված եք, որ ես էլ ձեր նման ուզում եմ օր առաջ լուծված տեսնել բոլոր խնդիրները:

Բայց բոլորս էլ լավ հասկանում ու գիտակցում ենք, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Եվ այսօր ես և իմ թիմը ձեզ ներկայանում ենք Երևանի զարգացման նոր ծրագրով, որը կապահովի մեր քաղաքի հետագա առաջընթացը, մեր բնակիչների դեռևս չլուծված խնդիրներին կտա արժանահավատ և իրատեսական լուծումներՀամոզվա՛ծ եղեք, ինչպես մենք իրականություն դարձրեցինք «Ավելի լավ Երևան» ունենալուն ուղղված ծրագիրը, այնպես էլ կյանքի կկոչենք «Հանուն Երևանի» ապագայի բոլոր ծրագրերը»,- ասել է Տարոն Մարգարյանը: 

 Հանդիպումների ավարտին Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է արաբկիրցիների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները և վստահեցրել, որ դրանք ևս կդառնան ծրագրային առաջնահերթություններ ու հետզհետե կյանքի կկոչվեն: Բնակիչներն էլ իրենց հերթին, առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով Տարոն Մարգարյանին, ընդգծել են, որ հավատում ու վստահում են Երևանի գործող քաղաքապետին ու նրա հետագա ծրագրերին:   

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք