«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք ու զարգացնենք հյուրընկալ Երևանի մեր ձեռքբերված համբավը»,- Տարոն Մարգարյանը՝ Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ հանդիպմանը

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք ու զարգացնենք հյուրընկալ Երևանի մեր ձեռքբերված համբավը»,- Տարոն Մարգարյանը՝ Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ հանդիպմանը

03/05/2017

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի բնակիչների հետ: Ամփոփելով անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքներն ու խոսելով առաջիկա անելիքների մասին, Տարոն Մարգարյանը նշել է, որ թիմն այսօր երևանցիներին է ներկայանում է իր նոր՝ Հանուն Երևանի ծրագրով, որը լինելու է «Ավելի լավ Երևան» ծրագրի շարունակությունն ու Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ուղեցույցը:

«Մենք շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում որոշակիորեն բարելավել են մեր բնակիչների առօրյա միջավայրն ու ապահովել են մեր քաղաքի շարունակական զարգացումը: Եվ այն, որ Երևանն այսօր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ճանաչվում է որպես մատչելի և առավել հարմարավետ քաղաք, ուր խորհուրդ է տրվում անպայման այցելել, մեր համատեղ ջանքերի արդյունքն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք ու զարգացնենք հյուրընկալ Երևանի մեր ձեռքբերված համբավը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Որպես Երևանի շարունակական զարգացումն ապահովող հստակ քայլ,  Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանն առանձնացրեց մեծածավալ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ Երևանի ավագանու այս թիմը ստանձնել է համարձակ փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությունը՝ ի նպաստ հյուրընկալ Երևանի:  

«Առաջիկա 5 տարիներին նախատեսում ենք համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացնել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան հանգստի գոտի և զվարճանքի կենտրոն: Այն կդառնա հրաշալի զբոսաշրջային կենտրոն, ինչը, համոզվա՛ծ ենք, զգալիորեն կնպաստի դեպի Երևան զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքին»:

 Մոտեցումները հստակ են նաև Երևանի հազարամյակների պատմությունը պատշաճ ներկայացնելու հարցում: Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերի շարքում քիչ չեն նաև այնպիսիք, որոնք լինելու են արդեն իրականացված ծրագրերի տրամաբանական շարունակությունը:

 «Մեր հնագույն քաղաքի պատմությունն աշխարհին լավագույնս ներկայացնելու և Երևանն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու նպատակով, առաջիկա 5 տարիներին կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագիրըՄենք համոզվա՛ծ ենք, որ այս ծրագրի արդյուքնում, ի վերջո, կունենանք այն, ինչը բացի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնելուց, շնորհիվ նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, լիարժեք կներկայացնի մեր քաղաքի հազարամյակների պատմությունը:

Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերի շարքում  քիչ չեն նաև այնպիսիք, որոնք լինելու են արդեն իրականացված ծրագրերի տրամաբանական շարունակությունը: Ու ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կշարունակե՛նք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն բարեկարգ, հարմարավետ ու հյուրընկալ Երևանի», - նշել է Տարոն Մարգարյան:

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք