ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՆՈւՆ ԵՐԵՎԱՆԻ

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

 

Ցանկացած ընտրություն նոր նախաձեռնությունների, փոփոխությունների, կայունացման շարունակական շղթայի հերթական հանգրվանն է, երբ ի մի են բերվում արվածն ու դեռ չարվածը, երբ սթափ գնահատական է տրվում առկա իրավիճակին, երբ ընտրողը իր համերաշխության քվեով հովանավորում է իրականացվելիք նոր ծրագրերի մեկնարկը:

 

Իհարկե, գիտակցում եմ, որ ընտրական գործընթացները սովորաբար ուղեկցվում են անիրատեսական ու շռայլ խոստումներով, բարձրագոչ ճառերով և մարդկության առջև ծառացած բոլոր խնդիրները մեկ հարվածով ու մեկընդմիշտ լուծելու հավաստիացումներով, բայց դա իմ ոճը չէ, ճառ ասելն իմ ներկայանալի տարերքը չէ: Ինձ համար միշտ նախընտրելի է եղել սրտամոտ, մտերմիկ զրույցը մարդկանց հետ, նրանց խնդիրը լսելը, հոգսը հասկանալը և միջոցներ ձեռնարկելը: Ես միշտ կողմ եմ անմիջական շփումներին, ու մեր բազում շփումները տվել են հստակ արդյունքներ:

 

Ուստի, նախ կփորձեմ ամփոփել վերջին չորս տարիների մեր համատեղ ձեռքբերումները և հստակ ուրվագծել անցնելիք ճանապարհը՝ մեր տեսլականը, որով կարելի է հասնել ավելի նպաստավոր ու բարեկարգ հանգրվանի: Պաշտոնավարման անցնող շրջանում, ժառանգելով մեծաքանակ խնդիրներով քաղաքային տնտեսություն, բազմաբնույթ ու տարատեսակ ծրագրերի իրագործմամբ արեցինք հնարավորը, գործեցինք պատասխանատվությամբ՝ մեզ համար գերակա դարձնելով այն խնդիրները, որոնք առնչվում են մեր քաղաքի բնակչի առօրյա կյանքին, միջավայրին, մատուցվող ծառայություններին:

 

Այսօր արդեն սովորական են դարձել բարեկարգված բակերի, փողոցների, մայթերի ու այգիների ավելացած և օր օրի ավելացող ծավալները։ Չափազանցություն չի թվա մեր քաղաքի լուսավորվածության աստիճանը համադրել, եթե ոչ աշխարհի, ապա գոնե տարածաշրջանի ցանկացած մայրաքաղաքի համանման նկարագրի հետ, անհարկի չի հնչի արձանագրումը, որ Երևանը վստահելի, անվտանգ քաղաք է, ուր յուրաքանչյուր ոք օրվա ցանկացած ժամի քաղաքի ցանկացած հատվածում ապահով ու անկաշկանդ է:

 

Այս և շատ այլ ակնառու ձեռքբերումներ հնարավոր են դարձել ամենօրյա հետևողական աշխատանքի, մշտական հոգածության և, իհարկե, ձեր սրտացավ վերաբերմունքի ու մասնակցության շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ և երախտապարտ յուրաքանչյուրիդ:

 

Հստակ պատկերացնելով զարգացող ժամանակակից քաղաքի առջև ծառացող մարտահրավերները` պետք է փաստենք, որ, միևնույն է, անելիքները դեռ շատ են, և դա օբյեկտիվ իրողություն է ցանկացած գործուն, զարգացող քաղաքի համար: Այսօր արդեն անհրաժեշտ է կյանքի կոչել զարգացման այնպիսի գաղափարներ ու ծրագրեր, որոնք ոչ միայն այսօրվա սերնդի կարիքների, «արագ ու լայն սպառման» համար են նախատեսված, այլև շարունակաբար ծառայելու են մայրաքաղաք Երևանի վաղվա սերնդին:

 

Գրեթե երեքհազարամյա մեր քաղաքն ունի ձևավորված ավանդույթներ, ազգային դիմագիծ, երևանցու բնութագիր։ Դրա հետ մեկտեղ անժխտելի է նոր, արդիական, ժամանակակից կյանքին ու աշխարհին համապատասխանելու, համաչափ քայլելու հրամայականը:

Ես վստահ եմ, որ տարբեր բնագավառների խորապես բանիմաց թիմակից ընկերներիցս զատ, իմ կողքին կկանգնեն հարազատ քաղաքիս ինձ հարազատ բնակիչները ու համատեղ կշարունակենք շենացնել մեր սրտի մայրաքաղաքը:

 

Այսօր, ձեր անաչառ դատին բերելով մեր այս ծրագիրը, ուզում եմ ներկայացնել ձեզ Երևանի՝ իմ և ձեր մայր քաղաքի զարգացման տեսլականը, որը ձևավորվել է քաղաքային կառավարման ոլորտում տարիների փորձի, Երևանը և Երևանի բնակիչներին փողոց առ փողոց, բակ առ բակ ճանաչելու, բնակիչների հոգսերը կիսելու, սպասելիքները հնարավորինս արդարացնելու արժեքավոր փորձառության միջոցով: Մի տեսլական, որն ուղղված է քաղաքի համաչափ ու հեռանկարային զարգացմանը, և որի իրագործումը հնարավոր է միայն ձե՛ր վստահության, ձե՛ր աջակցության, իմ և ձեր համատեղ ջանքերի շնորհիվ:

 

  Ու մենք դա կանենք միասին, կանենք՝  ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ:

 

  Տարոն Մարգարյան

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք