#մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Քաղաքները ձևավորում են մարդու ապրելակերպը, սովորույթները, նրա պատմությունն ու ժառանգությունը։ Ինչպիսի՞ն կլինի մեր հաջորդ սերունդների կյանքը Երևանում, ինչպիսի՞ ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել այսօր, որպեսզի դրանք հետագայում առավել արդյունավետ ծառայեն քաղաքի կարիքներին, արդյոք կկարողանա՞նք ստեղծել արժեք՝ ոչ միայն այսօրվա, այլև ապագայի Երևանի համար. սրանք այն առանցքային հարցերն են, որոնց մեր թիմը փորձում է պատասխանել յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս։

Ապագայի Երևանի մեր տեսլականը կառուցված է մասնակցային կառավարման սկզբունքի վրա. սկզբունք, որի հիմքը մենք արդեն կարողացել ենք ամրապնդել վերջին տարիների մեր աշխատանքով։

Էլեկտրոնային կառավարման պարզեցված մեխանիզմները, հասանելիությունը բոլոր տեսակի սոցիալական ցանցերում, կարևոր որոշումներին քաղաքացիների մասնակցությունը հանրային խորհրդատվությունների միջոցով արդեն իսկ գրանցված հաջողություններ են։

Միաժամանակ, ապագայի քաղաքի մեր տեսլականը ենթադրում է էներգախնայող, ջերմախնայող համակարգերի, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ինտեգրում քաղաքային կյանք, ինչը հաջողությամբ արդեն փորձարկել ենք տարբեր պիլոտային ծրագրերի միջոցով։ Այս գաղափարներն իրատեսական են, օրվա հրամայականն են, և դրանց հիմքում ընկած է ժամանակի փիլիսոփայությունը. ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը։

Առաջիկա տարիներին մեր թիմը կշարունակի ջանքեր գործադրել Երևանը «խելացի» քաղաք դարձնելու ուղղությամբ. Երևանն այսօր արդեն բոլոր հիմքերն ունի ապագայի քաղաք դառնալու։

 

 

2017-22 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

 

  1. Արդիականացնել Երևան քաղաքում արտաքին լուսավորության ցանցը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը՝ էներգախնայող լուսատուների ավելացմամբ, ինչը հնարավորություն կտա.
  • ունենալ շահագործման հեռակառավարման համակարգ,
  • հզորությունների կառավարմամբ ապահովել լուսավորության տևողության ավելացում,
  • իրականացնել մալուխային ցանցի տեղափոխում ստորգետնյա հատված։
  1. Համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանում կառուցել նոր ճոպանուղային ցանց։
  2. Իրականացնել հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր (ներառյալ արևային էներգիայի օգտագործման բաղադրիչով ծրագրերը)։
  3. Իրականացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտի (էլեկտրամոբիլներ) ավելացմանը նպաստող և խրախուսող ծրագրեր։
  4. Ներդնել «Ակտիվ քաղաքացի» համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան.
  • մասնակցելու Երևան քաղաքի համար առանցքային որոշումների կայացմանը՝ առցանց տարբերակով,
  • մասնակցելու Երևանի առաջնահերթությունների սահմանմանը,
  • հաշվետվություններ ստանալու՝ կատարված աշխատանքների և դրանց ընթացքի մասին,
  • առաջարկություններով հանդես գալու և մասնակցելու դրանց իրականացմանը։
  1. Ներդնել «Խելացի Երևան» ծրագիրը, որը քաղաքի ենթակառուցվածքներում տեխնոլոգիական համակարգերի կիրառմամբ կնպաստի կառավարման օպտիմալացմանն ու էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավմանը։
  2. Մշակել և մեկնարկել «Էլեկտրոնային համատիրություն» ծրագիրը։
  3. Համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ քաղաքային տարբեր ոլորտներում միջազգային լավագույն փորձի կիրառման նպատակով։

  

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Ապահովվել է բնակիչներին մատուցվող նոր էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ գույքահարկի և ավտոկայանատեղի տուրքի վերաբերյալ տեղեկությունների ստացումը, արտաքին գովազդի թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգը և այլն։
  2. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքում ամենօրյա թարմացման ռեժիմով գործում է Երևան քաղաքի ինտերակտիվ բյուջեն, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու առցանց տեղեկացված լինել քաղաքային տնտեսության ֆինանսական շրջանառությանը։
  3. Ներդրվել և իրականացվում է Երևանի ավագանու նիստերի առցանց ուղիղ հեռարձակումը www.yerevan.am կայքով։
  4. Արդեն իսկ կայացել է քաղաքի կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումների և բաց լսումների ինստիտուտը։
  5. Հանրային վայրերում և հասարակական տրանսպորտում ընդլայնվել է անվճար Wi-Fi ինտերնետ հասանելիության ծածկույթը։
  6. Օպերատիվ արձագանքման ռեժիմով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը։
  7. Իրականացվել է ակտիվ համագործակցություն այնպիսի միջազգային ֆինանսական և դոնոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը։
  8. ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվել է Իսակովի պողոտայի, Հաղթանակ կամրջի, Մաշտոցի պողոտայի լուսավորության ցանցի արդիականացումը՝ էներգախնայող լուսատուների փոխարինմամբ։
  9. Ամերիկյան «Ռութգերս» համալսարանի գնահատմամբ աշխարհի 100 արագ զարգացող խոշոր քաղաքների շարքում Երևանը ճանաչվել է առաջինը էլեկտրոնային կառավարման մատչելիության տեսանկյունից։
  10. «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակներում անցկացվել է «Երևան 2025» միջազգային համաժողովը, որտեղ ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման տեսլականը և ապագային միտված ծրագրերը։

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք