#շինարարություն  #բարեկարգում


ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Այսօր անհնար է պատկերացնել Երևանն առանց բարեկարգ փողոցների, լուսավորված մայթերի, ասֆալտապատ ճանապարհների և խաղահրապարակներով բակային տարածքների։ Թվում է՝ պարզագույն պահանջներ են բոլոր ժամանակակից քաղաքների համար, բայց մեր թիմը բավականին բարդ ու մարտահրավերներով լի ճանապարհ է անցել՝ ապահովելու այն, ինչն այսօր արդեն սովորական ենք համարում։ Բարեկարգման մեր բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքի համաչափ զարգացումը, և հենց այս տեսլականով ենք շարունակում իրականացնել մայրաքաղաք Երևանում մեր քաղաքացիների առօրյա կյանքն էլ ավելի հարմարավետ դարձնելու ծրագրերը։ Մեր համոզմունքն է, որ Երևանի բնակիչներն արժանի են լավագույն քաղաքային պայմանների։ Մենք հավատում ենք, որ Երևանի համաչափ զարգացմանն այլընտրանք չկա։ Եվ վերջապես, մենք հանձն ենք առնում կյանքի կոչել հավակնոտ ծրագրեր՝ ի բարօրություն մեր համաքաղաքացիների և հանուն բարեկարգ Երևանի։

 

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ 

 

  1. Շարունակել բակային տարածքների բարեկարգումը Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Կառուցել նոր խաղահրապարակներ և ֆուտբոլի դաշտեր, տեղադրել բակային հանգստի նպատակային կահավորանք, ապահովել դրանց ընթացիկ պահպանումն ու անվտանգությունը։
  2. Ապահովել վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցման ծրագրի շարունակականությունը։ Արդեն իսկ կառուցվածները վերանորոգել և պահպանել պատշաճ տեսքը։
  3. Ընդլայնել արտաքին լուսավորության ցանցը՝ ապահովելով բոլոր փողոցների և բակային տարածքների լուսավորությունը։
  4. Իրականացնել բակային տարածքների գեղարվեստական ձևավորում։
  5. Վերականգնել, սալիկապատել մայթերը, նորացնել եզրաքարերը։
  6. Հիմնանորոգել հողային պաստառով ճանապարհները (նաև՝ նոր ձևավորվող թաղամասերում)։
  7. Ապահովել հենապատերի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքների շարունակականությունը, ինչպես նաև իրականացնել քարաթափման կանխարգելիչ միջոցառումներ։
  8. Վերականգնել և պահպանել կամրջային կառուցվածքները։
  9. Շարունակել շատրվանների ու ցայտաղբյուրների վերանորոգման աշխատանքները, կառուցել նորերը։
  10. Շարունակել փողոցների և բակերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները։

 

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Երևանի բոլոր վարչական շրջաններում բարեկարգվել է 1600 բակ՝ համալրվելով շուրջ 550 մանկական խաղերով, ինչպես նաև՝ 1.200 մարզասարքով ու բակային կահավորանքի այլ տեսակներով։
  2. Կառուցվել է 54 մինիֆուտբոլի դաշտ՝ մասսայական սպորտի զարգացման նպատակով։
  3. Սալիկապատվել են շուրջ 57 000 ք/մ ընդհանուր մակերեսով մայթեր, և վերանորոգվել են շուրջ 12.000 մ ընդհանուր երկարությամբ եզրաքարեր։
  4. Հիմնանորոգվել են 170 000 ք/մ ընդհանուր մակերեսով հողային պաստառով ճանապարհներ։
  5. Իրականացվել են փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ (ընդհանուր մակերեսը՝ շուրջ 6 մլն ք/մ)։
  6. Կառուցվել են 8 նոր վերգետնյա անցում։
  7. Հիմնանորոգվել և պատշաճ տեսքի են բերվել 4 ստորգետնյա անցում։
  8. Հիմնանորոգվել և վերանորոգվել է 44 հենապատ։
  9. Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն ընդլայնվել է 270 կմ-ով։

 

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք