նակելիֆոնդ

 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումն այն կարևոր առաքելություններից են, որ մենք ստանձնել ենք ու պատասխանատվությամբ իրականացնում ենք մեր գործունեության առաջին իսկ օրից։ Երևանի բնակիչների համար հարմարավետ շենքային պայմաններ ապահովելը, որակյալ կոմունալ ծառայություններ կազմակերպելը գրեթե աննկատ, բայց և կարևոր գործողություններ են, որոնց բացակայությունն անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի վրա։ Մեր համոզմամբ՝ բոլոր մարդիկ պետք է արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան, ուստի հանձն ենք առել երաշխավորել այդ հնարավորությունը։ Բնակելի ֆոնդի շենքային պայմանները բարելավելու և վերելակային տնտեսությունը վերականգնելու համար մենք համակարգային լուծումներ ենք առաջարկել՝ հանուն մեր համաքաղաքացիների արժանապատիվ կենցաղի և հանուն բարեկեցիկ Երևանի։

 

 

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

 

  1. Լուծել վերելակային տնտեսության հիմնահարցը։ Ապահովել վերելակային տնտեսության ամբողջական արդիականացումը և միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ սպասարկումը։
  2. Օրենսդրական փոփոխությունների միջոցով ներդնել համատիրությունների կառավարման նոր մոդել, որը կներառի գործառույթների հստակեցում, պատասխանատվության սահմանում և բնակչությանը հաշվետու լինելու մեխանիզմներ։
  3. Վերանորոգել բոլոր բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները։
  4. Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի թեք տանիքների ամբողջական հիմնանորոգման հիմնախնդրի հայեցակարգ։
  5. Ամբողջությամբ վերանորոգել բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբները։
  6. Ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները։
  7. Մաքրել և նորոգել շենքերի ճակատամասերը, վերականգնել ճարտարապետական տեսքը։ Վերանորոգել և գունազարդել կամարանցումները։
  8. Պարբերական հետազոտությունների միջոցով հսկողություն իրականացնել վթարային շենքերի նկատմամբ և ապահովել դրանց անհրաժեշտ ամրացումը։
  9. Մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման համալիր ծրագիր։
  10. Իրականացնել բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի նորոգման աշխատանքներ։
  11. Իրականացնել առանց կոյուղատար համակարգի թաղամասերում դրանց կառուցումը։
  12. Ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման քաղաքային ցանցի հիմնանորոգման և արդիականացման երկրորդ փուլի աշխատանքների իրականացումը։

 

 

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի շուրջ 4000 շքամուտք։
  2. Վերանորոգվել և ամրացվել է շուրջ 800 պատշգամբ։
  3. Վերանորոգվել է շուրջ 1700 շենքերի 330.000 ք/մ ընդհանուր մակերեսով հարթ տանիք։
  4. Իրականացվել են 210 000 ք/մ ընդհանուր մակերեսով թեք տանիքների նորոգման աշխատանքներ, ամբողջությամբ հիմնանորոգվել է 52 շենքի տանիք։
  5. Երևան քաղաքում ջրամատակարարման միջին տևողությունը հասել է 23.5 ժամի, ընդ որում՝ բնակչության մոտ 87%-ն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։
  6. Իրականացվել է 30 փողոցների շուրջ 10 կմ նոր կոյուղու ցանցի, 9 կմ նոր ջրագծերի, 30 նոր պոմպակայանների և շուրջ 6400 ջրաչափական նոր հանգույցների կառուցում։
  7. Իրականացվել են ջրահեռացման 5 կմ ցանցի և շուրջօրյա ջրամատակարարում ապահովող 30 բակային նոր պոմպակայանների կառուցման աշխատանքներ։
  8. Ջերմամեկուսացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման պիլոտային ծրագրով իրականացվել են 6 բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ։
  9. Խմելու ջրի հոսքերի և որակի արդյունավետ կառավարման ու անվտանգության ապահովման նպատակով ներդրվել է ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման՝ «Սկադա» համակարգը։
  10. Մաքրվել և վերականգնվել են 234 շենքերի ճակատամասեր։
  11. Իրականացվել են ճարտարապետական արժեք ներկայացնող բազմաթիվ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքներ։
  12. Մշակվել է Երևան քաղաքի 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրների լուծման հայեցակարգ։
  13. Վերակառուցվել և շահագործման է հանձնվել «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը, որն ապահովում է կոյուղաջրերի առաջնային մեխանիկական մաքրումը։

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք