#տրանսպորտ

  

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Երևան քաղաքի օրակարգային խնդիրներից մեկը հանրային տրանսպորտի անբավարար վիճակն է և մատուցվող ծառայության ցածր որակը։ Վերջին տարիների ընթացքում մատուցվող ծառայության որակը բարելավելու նպատակով հանդես ենք եկել մասնակի լուծումներով, սակայն դրանք բավարար արդյունք չեն տվել։

Մի շարք հետազոտությունների, միջազգային փորձի ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում այսօր արդեն փաստում ենք, որ համակարգային փոփոխությունն անխուսափելի է, և մենք զինված ենք համապատասխան փորձով ու գործիքակազմով՝ բարեփոխման այս գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար։ Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրանսպորտի ոլորտն ամբողջապես փոփոխության կենթարկվի՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։ Դա ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում։

 

 

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

 

  1. Մշակել և կիրառել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց։
  2. Ապահովել հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ կազմավորելով նոր օպերատոր։
  3. Միկրոավտոբուսների հնարավորինս բացառման գերակա սկըզբունքով երթուղային ցանցին համապատասխան ձեռք բերել սպասարկման ժամանակակից պահանջները բավարարող մեծ և միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսներ։
  4. Ներդնել էլեկտրոնային և միասնական տոմսային նորագույն համակարգ՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։
  5. Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովել երթուղիների, չվացուցակների, տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի և ժամանման իրական ժամանակի վերաբերյալ տեղեկությունների առցանց հասանելիությունը։
  6. Արդիականացնել կանգառասրահները համապատասխան կահավորանքով և նոր տեղաբաշխմամբ։
  7. Ձեռք բերել նոր տրոլեյբուսներ և տրոլեյբուսային ցանցն ինտեգրել ընդհանուր տրանսպորտային ցանցին։
  8. Մշակել և ներդնել երթևեկության կանոնակարգմանը և փողոցային տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանն ուղղված երթևեկության կառավարման (ներառյալ լուսացուցային օբյեկտները, ճանապարհային նշանները և այլն) միասնական ծրագիր։
  9. Ապահովել մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման և զարգացման ծրագրերի շարունակականությունը։
  10. Նոր երթուղային ցանցի ներդրման համատեքստում ապահովել մետրոպոլիտենի շահագործման արդյունավետության բարձրացումը։
  11. Ապահովել ավտոկայանատեղերի կանոնակարգում՝ ծանրաբեռնված փողոցներում դրանց կրճատման հնարավոր տարբերակների կիրառմամբ։

 

 

2013-17 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Իրականացվել է մետրոպոլիտենի շարժակազմերի հիմնանորոգում և արդիականացում։
  2. Շարունակվել են մետրոպոլիտենի վերակառուցման աշխատանքները, որոնք ուղղված են գործող ուղեգծի շահագործման անվտանգության ապահովմանը։
  3. Իրականացվել է մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման ծրագիրը։ Աշխատանքներն ավարտական փուլում են։
  4. Փոխարինվել և արդիականացվել է 36 լուսացուցային օբյեկտ։ Տեղադրվել է շուրջ 7000 նոր ճանապարհային նշան։
  5. Ներկրվել և շահագործման է հանձնվել միջին տարողության շուրջ 170 նոր ավտոբուս։
  6. Ավտոբուսների շահագործման արդյունավետության բարձրացման և մատչելի դարձնելու նպատակով դրանց դիզելային վառելիքով շարժիչները փոխարինվել են սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով։

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք