#կրթություն #սպորտ

 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

 

Որակյալ կրթությունը զարգացում արձանագրելու հիմնական գրավականն է։ Կրթության ոլորտում ներդրված ջանքերն ու ռեսուրսները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են։ Կարևորագույն այս ոլորտում մեր ներդրումն ունենալու նպատակով սկսեցինք բավականին հավակնոտ մի ծրագիր կյանքի կոչել, ինչի արդյունքում Երևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններ վերակառուցման և գույքի համալրման հնարավորություն ունեցան։ Նախադպրոցական կրթությունը Երևանում ամբողջապես անվճար դարձավ, իսկ մշակութային, սպորտային օջախներում ուսանելու պայմանները դարձան է՛լ ավելի դյուրին։

Մենք այսօր էլ շարունակում ենք կյանքի կոչել համալիր ծրագրեր, որոնք նպատակ ունեն ավելի լավ պայմաններ ապահովել նախադպրոցական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, մշակութային ու սպորտային օջախներում մտքի, հոգու ու մարմնի կրթություն ստացող մեր երեխաների համար։

 

 

2017-22 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

 

  1. Լիարժեքորեն ապահովել նախադպրոցական կրթություն՝ մանկապարտեզներում հերթերի հիմնախնդրի ամբողջական կարգավորմամբ։
  2. Ապահովել անվճար նախադպրոցական կրթության ծրագրի շարունակությունը։
  3. Ամբողջական կերպով հիմնանորոգել մանկապարտեզների շենքերը, թարմացնել կահույքն ու կենցաղային գույքը։
  4. Մանկապարտեզներում ներդնել երեխաների էլեկտրոնային գրանցման համակարգ։
  5. Արտադպրոցական կազմակերպություններում գերազանց սովորող երեխաների համար կազմակերպել անվճար ուսուցում՝ համայնքային պատվերի համակարգի ներդրման միջոցով։
  6. Ապահովել դպրոցների և արտադպրոցական կազմակերպությունների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականությունը։
  7. Ապահովել արտադպրոցական կազմակերպությունների համար մասնագիտական գույքի (երաժշտական գործիքներ, սպորտային գույք և այլն) ձեռք բերման ծրագրի շարունակությունը։
  8. Բարձրացնել գրադարանների կենսագործունեության և կառավարման արդյունավետությունը և ապահովել հասանելիությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։
  9. Իրականացնել մասսայական սպորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր։
  10. Ապահովել կրթության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակականութ-յունը։
  11. Մեկնարկել դպրոցների շենքերում ներառական կրթության համար լիարժեք պայմանների ապահովման ծրագիրը։
  12. Մշակել և իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային միջավայր ներառելու պայմանների ապահովման հայեցակարգ։

 

2013-17 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Մշակվել և ներդրվել է մանկապարտեզներում էլեկտրոնային հերթագրման համակարգ։
  2. Ապահովվել է շուրջ 30 000 երեխաների նախադպրոցական անվճար կրթության իրականացումը։
  3. Մանկապարտեզների գույքային պայմանները բարելավվել են՝ շուրջ 50 000 միավոր գույքի տրամադրմամբ։
  4. Մասնակի և հիմնովին նորոգվել է 140 մանկապարտեզ։
  5. Ավարտվել է նախակրթական, կրթական, արտադպրոցական, մշակութային բոլոր հաստատությունները ջեռուցման համակարգով ապահովելու լայնածավալ ծրագիրը:
  6. Կառուցվել է «Իրինա Ռոդնինա» գեղասահքի ժամանակակից նոր դպրոցը։
  7. Հիմնվել է ընդհանուր թվով 11 շախմատի դպրոց՝ այսպիսով Երևանի բոլոր վարչական շրջաններում երեխաների համար ապահովելով անվճար շախմատի դպրոցների հասանելիությունը։
  8. Հիմնանորոգվել և մարզական նոր գույքով են ապահովվել 33 մարզական կրթական հաստատություններ։
  9. 24 000 երեխա ստացել է արտադպրոցական ուսուցում։
  10. Հիմնանորոգվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրադարանային բոլոր շենքերն ու տարածքները։
  11. Ավարտվել է մշակույթի բոլոր տների հիմնանորոգման ծրագիրը։
  12. Հիմնանորոգվել են թվով 10 գեղագիտական, ստեղծագործական հաստատություններ և արվեստի դպրոցներ։
  13. Հիմնանորոգվել և երաժշտական գործիքներով են ապահովվել 22 երաժշտական դպրոցներ։
  14. Հետևողականորեն խրախուսվել և օժանդակվել է առողջարարական, զանգվածային ու երիտասարդական սպորտային միջոցառումների անցկացումը։

 

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք