#քաղաքաշինություն

 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը քաղաքաշինությունն է։ Քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր և փոխում մարդկանց առօրյա կյանքն ու ապրելակերպը։

Կառավարման նախորդ ժամանակահատվածում մենք կյանքի կոչեցինք քաղաքաշինական աննախադեպ ծրագրեր՝ հավատալով, որ զարգացմանն այլընտրանք չկա։ Այսօր մեր թիմն ամենից լավ է տիրապետում Երևանի խնդիրներին, միևնույն ժամանակ կայուն գիտելիք ու փորձառություն ունի՝ Երևանը մեկ աստիճան ևս բարձրացնելու և միջազգային չափանիշներին համապատասխան մայրաքաղաք դարձնելու համար։ Նպատակ ունենալով ապահովել համատեղ գրանցած հաջողությունների շարունակությունը՝ մենք հայտ ենք ներկայացրել կյանքի կոչելու տասնյակ խոշոր քաղաքաշինական նախագծեր, ինչը բազմաթիվ նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծի։ Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը։

 

 

2017-2022 ԹԹ. ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

 

  1. Բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնի երթևեկությունը՝ շրջանցիկ ճանապարհներ կառուցելով։ Ծրագրի շրջանակում կկառուցվեն հետևյալ ճանապարհները.
  • Արգավանդ - Շիրակ ճանապարհ (Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի)` Հրազդան գետի վրա կամրջի կառուցմամբ,
  • Դավթաշեն - Աշտարակի խճուղի ճանապարհ,
  • Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի ճանապարհ,
  • Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհ,
  • Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհ։

      Ծրագիրը ներառում է.

  • տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցների առկայություն, ինչը կապահովի անընդhատ երթևեկություն,
  • ճանապարհների երկայնքով արդիականացված ստորգետնյա ենթակառուցվածքներ,
  • ժամանակակից էներգախնայող լուսավորության համակարգ,
  • միջազգային ճանապարհաշինական չափորոշիչներ։
  1. Վերակառուցել Երևան քաղաքում տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցները, ինչը կապահովի անընդհատ երթևեկություն և բեռնաթափում։ Ծրագիրը կիրականացվի հետևյալ փողոցների հանգույցներում.
  • Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորչի փողոց -Ագաթանգեղոսի փողոց (կրկեսի մոտ),
  • Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց («Հայրենիք» կինոթատրոնի մոտ),
  • Արշակունյաց պողոտա - Բագրատունյաց պողոտա (Աշխատանքի հրապարակ)։
  1. Չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների համար կառուցել նոր բազմաբնակարան շենքեր։
  2. Համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանի կենտրոնում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր (Շահումյանի և Սախարովի հրապարակներ):
  3. Ընդունել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքը, որը կօժանդակի փոքր կենտրոնի դիմագծի պահպանմանը։
  4. «Հին Երևան» նախագծի հիման վրա իրականացնել Երևանի պատմաճարտարապետական միջավայրի պահպանմանն ուղղված ծրագիր։
  5. Նախաձեռնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված համալիր կառուցապատման ծրագրերը Տիչինա, Կոնդ, Սարի Թաղ և 33-րդ (Ֆիրդուս) թաղամասերում։
  6. Կառուցել «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր ավտոճանապարհ։
  7. Պարզեցնել քաղաքաշինական ծրագրերում ներդրումների խթանմանն ուղղված կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթային գործընթացները։
  8. Համայնք-մասնավոր համագործակցությամբ իրականացնել ներդրումային քաղաքաշինական ծրագրեր, ինչի շնորհիվ կապահովվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր։

 

2013-2017 ԹԹ. ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Երևանի կենտրոնի երթևեկության կանոնակարգման և տրանսպորտային հոսքի բեռնաթափման նպատակով կառուցվել է Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 3,1 կմ երկարությամբ նոր մայրուղին:
  2. Կառուցվել է Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհը։
  3. Կառուցվել է Երևանի շրջանցիկ ճանապարհի մաս կազմող Արշակունյաց պողոտա -Շիրակի փողոց -Արտաշատի խճուղի 5 կմ երկարությամբ ճանապարհը (Երևան քաղաքի հարավային մուտք)։
  4. Կառուցվել է 6 բազմաբնակարան շենք՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի 650 ընտանիքներին ապահովելով բնակարաններով։
  5. Իրականացվել են երիտասարդ ընտանիքների և պետական ծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագրեր «Երազ» և «Ծարավ Աղբյուրի» համալիրներում։
  6. Իրականացվել է Երևանի կրկեսի վերակառուցման ծրագիրը։ Ավարտին է մոտենում աշխատանքների իրականացման վերջին փուլը։
  7. Կառուցվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդիականացված մասնաշենքը։
  8. Կառուցվել է Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի մասնաշենքը։
  9. Կառուցվել է Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածները միացնող Վիլնյուսի փողոցի շարունակությունը։
  10. Վերակառուցվել և բացվել են ճանապարհային մի շարք խաչմերուկներ։
  11. Մասնավոր ներդրողների հետ համագործակցության շրջանակներում կառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցներ, կինոթատրոններ, բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրներ։

Տեսահարթակ

  • Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

    Հանուն Երևանի ընտրում եմ N3, Տարոն Մարգարյանին

  • #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

    #ՀանունապագայիԵրևանի - #մասնակցայինկառավարում #խելացիքաղաք

  • Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

    Տարոն Մարգարյանը՝ երևանցիներին

  • #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

    #ՀանունհյուրընկալԵրևանի - #մշակույթ #զբոսաշրջություն

  • Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

    Հանուն Երևանի երգի տեսահոլովակ

  • #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

    #ՀանունմրցունակԵրևանի - #կրթություն #սպորտ

  • Բարի գալուստ Երևան

    Բարի գալուստ Երևան

  • #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

    #ՀանունհոգատարԵրևանի - #սոցապահովություն #առողջապահություն

  • #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

    #ՀանունէկոԵրևանի - #կանաչապատում #սանիտարականմաքրում

  • #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

    #ՀանունբարեկարգԵրևանի - #շինարարություն #բարեկարգում

  • Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

    Հանուն մատչելի Երևանի - #մատչելիմիջավայր

  • Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

    Հանուն բարեփոխվող Երևանի - #տրանսպորտ

  • Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

    Հանուն բարեկեցիկ Երևանի - #բնակելիֆոնդ

  • Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

    Հանուն զարգացող Երևանի - #քաղաքաշինություն

Ներբեռնել հեռախոսի զանգ

Հանուն Երևանի 1 MP3 Հանուն Երևանի 2 MP3 Հանուն Երևանի /remix-1/ MP3 Հանուն Երևանի /remix-2/ MP3

© 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հասցե' Հայաստան, 0010, Երևան, Մելիք-Ադամյան փող., 2 շենք